Որտեղ էլ հայտնվեիք Ձեր գնդով, այնտեղ ապահովված էր հաղթանակը
Հասարակություն
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շնորհակալական ուղերձ է հղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի արդեն նախկին տեղակալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանին։ ՀՀ ՊՆ էջում տեղադրված տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ զինված ուժերի և պաշտպանության բանակի միջև համագործակցության զարգացման և համատեղ ծառայության, Ձեր անմնացորդ և հաղթանակներով փայլած զինվորական ծառայության, Ձեր երկարամյա փորձը նոր սերնդի զինծառայողներին փոխանցելու և, վերջապես, Հայ ռազմական պատմության մեջ հաղթանակների, հայ մարտիկի աննկուն ոգու վերաբերյալ բազմաթիվ էջեր թողնելու համար:
Վստահ եմ, որ, չնայած արդեն պահեստազորում, սակայն դեռ երկար տարիներ, ամենատարբեր հնարավորություններով Դուք շարունակելու եք Հայրենիքին ծառայելու պատասխանատվությունը՝ մեր քաջ հայորդիների համար մնալով որպես հայ ազատատենչ և հայրենանվեր մարտիկի կերպար»։
Հիշեցնենք, որ Կարապետյանը պաշտոնը սեփական դիմումի համաձայն թողել է ապրիլի 2-ին՝ իր որոշման մասին հայտնելով ծառայակիցներին ու վետերան ընկերներին ուղղված ուղերձով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը