Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ
Այլ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին:
«Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն ու անգերազանցելի հումորը: Նրանք հաստատում են բարին ու գեղեցիկը, սերն ու հավատարմությունը:
Հայաստանի ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան