ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«Ժամանակ». Պուտինի խնդիրը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կօգնի կյանքի կոչել Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները, ապրիլի 4-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Ինչ արդյունքների մասին է խոսքը, պարզ չէ: Համենայնդեպս, Վիեննայի հանդիպումից հետո, կարծես թե, որպես արդյունք խոսվել է միայն մարդասիրական քայլեր նախաձեռնելու եւ հանդիպումները շարունակելու պայմանավորվածության մասին: Բայց հազիվ թե խոսքը վերաբերի հանդիպումները շարունակելու պայմանավորվածությանը, քանի որ այստեղ թերեւս օգնելու կարիք չկա, այլ ընդամենը չխանգարելու հարց, քանի որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին առնվազն այս փուլում այդ հանդիպումները անհրաժեշտ են, տարբեր պատճառներով: Հետեւաբար պետք է ենթադրել, որ խոսքը մարդասիրական նախաձեռնությունների մասին է, թեեւ այս դեպքում էլ հայտնի չեն մանրամասներ:

Հայաստանի վարչապետը հանդիպումից հետո հայ համայնքի հետ զրույցում ակնարկեց, որ կարող է խոսք լինել գերիների խնդրի մասին: Սակայն դա էլ առավելապես ենթադրություն է, որ արվում է Փաշինյանի ավելի ընդհանուր խոսքից: Իսկ կա՞ արդյոք այլ պայմանավորվածություն, որի մասին չի ակնարկվել, չի խոսվել: Վիեննայից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե թույլ չի տվել ձեւաչափի փոփոխություն: Հայաստանի վարչապետը դա համարեց մանիպուլյացիա եւ հայտարարեց, որ բարձրացրել է ու բարձրացնելու է Արցախի մասնակցության հարցը: Թե Փաշինյանի, եւ հետո նաեւ թե Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինը: Այդ ֆոնին էլ հնչում է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Վիեննայի արդյունքները կյանքի կոչելուն: Չի բացառվում, որ խոսքը, իհարկե, ընդամենը հրադադարի պահպանման պայմանավորվածությունը պահելու մասին է, որ ձեռք է բերվել դեռեւս Դուշանբեից, որտեղ եւս նշմարելի էր Պուտինի դերակատարումը: Այլ կերպ ասած, Մոսկվան փաստացի հայտարարում է այն մասին, որ կօգնի պահել հրադադարը, հարաբերական հանգիստ վիճակը սահմանին, չնայած Վիեննայից հետո կողմերի առաջին, տաք հետքով դրական տոնայնությամբ հայտարարություններին հաջորդած որոշակի կոշտ հռետորաբանությանը:

Բանն այն է, որ հանգիստ, կայուն իրավիճակի պահպանումը Ռուսաստանի համար քաղաքական խնդիր է, որովհետեւ իրավիճակի ապակայունացումը առանց չափազանցության կարող է Մոսկվայի համար հղի լինել ուղղակի Կովկասի կորստով, ընդ որում շղթայական՝ մինչեւ հյուսիսային Կովկաս: Առերեւույթ, այս հանգամանքները թվում են միմյանց հետ կապ չունեցող, սակայն այս ֆոնին հարկ է նկատել այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Ինգուշիայում, երբ ոստիկանությունը հրաժարվել էր ուժ կիրառել Սահմանադրության փոփոխության դեմ բողոքող ցուցարարների վրա: Կովկասում իրավիճակի ապակայունացումը անմիջապես օգտագործվելու է Հյուսիսային Կովկասում, եւ Մոսկվան դա, թերեւս, շատ լավ է հասկանում, առավել եւս այն հայտարարության ֆոնին, որ պատերազմի առումով ՌԴ պատասխանատվության մասին նախորդ տարի օգոստոսին արել էր Նիկոլ Փաշինյանը, այդպիսով գործնականում ազդարարելով, որ, եթե Բաքուն գնաց պատերազմի, ուրեմն Ռուսաստանն է այն արտոնել կամ ի զորու չի եղել կանխել այն: Երկու դեպքում էլ առաջանում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դաշնակցային անկարողության կամ անվստահելիության հարցը: Մի հարց, որ առաջացել էր դեռեւս Ապրիլյան քառօրյայում, աղաղակող ձեւով, պարզապես ՌԴ համար աղաղակող հետեւանք չունեցավ Հայաստանում լեգիտիմ իշխանության բացակայության պատճառով: Այժմ այդ խնդիրը Հայաստանը կարծես թե չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված