Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Ենթադրյալ կաշառքի պատճառով պաշտոնից ազատվածը՝ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ-ի տնօրեն

Հասարակություն
Ինչպես հայտնի է, ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ-ի աշխատակիցները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանի հետագա պաշտոնավարման համար։ Ընկերության հիմնադիրներ Ալիկ և Գուրգեն Զաքարյան եղբայրները նրանից պահանջել էին 30%-ով կրճատել կամ աշխատակիցներին, կամ էլ վերջիններիս աշխատավարձերը։ Սակայն քանի որ Ղլեչյանը դեմ էր գնացել պահանջին՝ Զաքարյան եղբայրները որոշել էին դադարեցնել նրա պաշտոնավարումը, որից հետո պարզվեց, որ նոր տնօրեն է նշանակվել իրավաբան Արթուր Պողոսյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով վերջինս եղել է Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ և պաշտոնից ազատվել է ենթադրյալ կոռուպցիոն մի մութ պատմության պատճառով․ «Փող է վերցրել, վերևների հետ չի կիսվել։ Հավանաբար, Աղվան Հովսեփյանն էլ իր հետ փողը չկիսվելու պատճառով հանել է գործից»,- ասաց ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրը։
 
Մեր տեղեկություններով, ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ նորանշանակ տնօրեն Արթուր Պողոսյանը արդեն իսկ աշխատանքի է տեղավորել իր հարազատներին։ Նա ընկերության կադրերի պետ է նշանակել կնոջը՝ Մերի Անդրեասյանին, իսկ քրոջ որդուն՝ տնօրենի օգնական։
 
Ալեքսան Զաքարյանն էլ աշխատանքի է վերադարձրել իր համակուրսեցուն, մինչ հեղափոխությունը տնօրենի տեղակալ աշխատած Վլադմիր Վարդանյանին, որին աշխատանքից ազատել էր հեղափոխությունից հետո, տնօրեն նշանակված Արամ Ղլեչյանը։
 
Նշենք, որ Զաքարյանները աշխատանքից ազատել են նաև 450  աշխատակիցից 27-ին։ Վերջիններս մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց աշխատանքից ազատելու պատճառը բողոքի ակցիային ակտիվ մասնակցելն է եղել։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ-ի անձնակազմի կառավարման բաժնի նախկին տեսուչ Մարի Դավթյանը նշեց, որ բողոքի ակցիաները դադարեցնելու համար Զաքարյանները «ստել են», թե տնօրենը կշարունակի պաշտոնավարել, իրնց աշխատանքում էլ փոփոխություն չի լինի․ «Մարտի 4-ին պարզվեց, որ գաղտագողի նոր տնօրեն են նշանակել։ Նա մեզ իր աշխատասենյակ էր կանչում և հորդորում ազատման դիմումներ գրել, եթե իր հետ ցանկություն չունենք աշխատելու։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք շարունակել աշխատանքը։ Հաջորդ օրն արդեն առաջարկեց իջեցնել աշխատավարձս, երբ ասացի, որ օրենքով արգելված է, ասաց՝ ինձ օրենք ես բացատրո՞ւմ։ Հետո առաջարկեց ավելի ցածր աշխատավարձով նորից ընդունվելու տարբերակը, այն ստոր տարբերակը, որը Զաքարյանները բազմիցս կիրառել են ընկերությունում, և որի դեմ մենք պայքարում էինք մարտի 1-ին։ Բացասական պատասխան տվեցի, որին հետևեց Պողոսյանի կողմից մեզ անընդմեջ դատարանով վախեցնելը։ Նախապես Ա. Պողոսյանին տեղեկացրել էի բացակայությանս պատճառի մասին։ Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ավարտից հետո սահմանված ժամանակում ներկայացա աշխատանքի, սակայն էլեկտրոնային այցեքարտս արգելափակված էր։ Մի քանի օր անց ինձ ապօրինաբար ազատեցին աշխատանքից»,- ասաց ընկերության նախկին աշխատակիցը։
 
Անձնակազմի կառավարման բաժնի նախկին տեսուչ Աննա Ալեքսանյանն էլ պատմեց, որ տնօրենն իր օգնականի և մեկի այլ անձի հետ ստիպում է գրել զեկուցագիր, որ մարտի 1֊ին ամբողջ օրը 21 աշխատակից չի ներկայացել աշխատանքի, այնինչ նրանք բացակայել էին 2 ժամով՝ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով․ «Մարտի 15֊ին տեղեկացրի տնօրենին վատառողջ լինելու մասին, անաշխատունակության ժամանակահատվածի ավարտից հետո ներկայացել եմ աշխատանքի, բայց արդեն արգելափակել էին էլեկտրոնային այցեքարտս, իսկ հետո ստացա ազատման մասին անհիմն հրամանը։ Նաև նշեմ, որ ամեն ինչ անում էին, որպեսզի չկարողանայինք աշխատել՝ անջատել էին մեր համակարգիչների ինտերնետ կապը և արգելափակել ՀԾ ծրագիրը։ Չնայած, որ Գ. և Ա. Զաքարյանները խոստացան, որ կրճատում չի լինի, սակայն այս պահի դրությամբ արդեն 26 աշխատակից անօրինական ազատվել է աշխատանքից»,-ասաց նա՝ նշելով, որ հեղափոխությունից հետո միայն դրական փոփոխություններ են եղել թե՛ ի օգուտ աշխատողների, թե՛ վարորդների, սակայն հենց դա էլ դուր չի եկել Զաքարյաններին։
 
Հիշեցնենք, որ մարտի 1-ին, «Սեքյուրիթի դրիմ»-ի արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել ընկերության հիմնադիրների՝ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների դեմ այն մասին, որ ՃՈ կողմից ամսական ստացված 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊԸ-ի հիմնադիրների կողմից:
 
Խմբագրությունը պատրաստ է լսել հիմնավոր այլ կարծիքներ և հրապարակել դրանք։
 
Ավելի ուշ, ի պատասխան մեր հոդվածի՝ Արթուր Պողոսյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը մեզ է ուղարկել իրենց դիրքորոշումն արտահայտող գրություն և պահանջել այն հրապարակել մեր կայքում։ Գրության մեջ մասնավորապես նշվում է, որ «Արթուր Պողոսյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, եղել է Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ և պաշտոնից ազատվել է կաշառք վերցնելու համար. «Փող է վերցրել, վերևների հետ չի կիսվել։ Հավանաբար, Աղվան Հովսեփյանն էլ իր հետ փողը չկիսվելու պատճառով հանել է գործից»,- ասաց ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրը», - նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նման աղբյուր գոյություն չունի։
 
Հրապարակման մեջ տեղ են գտել ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ-ի նախկին աշխատակիցների հայտնած տեղեկությունները։ Անդրադառնալով դրանց՝ փաստաբանի ներկայացված գրության մեջ նշվում է․ «Հրապարակման մեջ արծածված մնացած այլ տեղեկություններն ամբողջությամբ ապատեղեկատվություն են և բամբասանք։ Այն, ինչ տեղի է ունեցել կամ ունենում, բացառապես իրավական հարթության հարցեր են, դրանց կապակցությամբ ձեռնարկվ(ող)ած միջոցները՝ ՀՀ օրենսդրության սահմաններում։ Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ նշված հերքումը սահմանված կարգով չհրապարակելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների»,- ասված է գրության մեջ։
 
Սոնա Հարությունյան 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված