Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները դեռևս մեդալներ չեն նվաճել:
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարող էր պայքարել բրոնզե մեդալի համար։ Նա սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացներ Բելառուսը ներկայացնող Հուսեին Շահբանովի հետ, սակայն չի ներկայացել մրցագորգ:
70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը իրավունք էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, և նրա հակառակորդն էր Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովը, բայց հայ ըմբիշը պարտվեց 1:7 հաշվով:
Հայաստանի ընտրանու մյուս անդամներից Արսեն Հարությունյանը հաղթանակ է տոնել առաջին գոտեմարտում` 14:8 հաշվով հաղթելով Ուկրաինան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան