Այն հարաբերական խաղաղությունը, որը կա այսօր՝ պարտադրված է հակառակորդին. Գաբրիել Բալայան
Քաղաքական
«Խաղաղությունը որևէ մեկը նվեր չի տվել Հայաստանին: Այն հարաբերական խաղաղությունը, որը կա այսօր՝ պարտադրված է հակառակորդին, և եթե մեր հակառակորդը նորից փորձի սանձազերծվել՝ մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն դիվանագիտական, ռազմական և անձնական շփումների միջոցով»,-այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե սահմանային անվտանգությունն ապահովելու և զինվորական ծառայության ընթացքում դժբախտ պատահարները հնարավորինս նվազեցնելու նպատակով արդյո՞ք դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստության» դասընթացների վերանայման և պրակտիկ կիրառման ծրագրեր ունի Պաշտպանության նախարարությունը, փոխնախարարն արձագանքեց. «Շատ լավ հարց բարձրացվեց, շնորհակալ եմ այս հարցին անդրադառնալու համար: Նշեմ, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան այժմ գտնվում է ԿԳՆ-ի տիրույթում, և մենք պարզապես մեր ուժերի ներածին չափով մասնակցում ենք այդ առարկայի ծրագրի մշակմանը: Մենք այժմ մեր գործընկերների հետ նոր ծրագիր ենք մշակում դրա հետ կապված, իհարկե, չեմ ուզում դեռ հայտարարություններ անել, բայց հնարավոր է, որ առարկայի ֆորմատը փոխվի:
Միգուցե մենք կարողանանք ավելի շատ շեշտը դնել, օրինակ` ամառային արձակուրդների ընթացքում ինչ-որ տեղ զինվորական պատրաստություն անցնելու վրա: Մենք մի քանի ֆորմատներ ենք քննարկում նաև ԿԳՆ-ի հետ համատեղ, և միգուցե մենք կարողանանք իսկապես փոխել այն ֆորմատը, որը տարիներ շարունակ նույնությամբ կիրառվում է, բայց արդյունքները կարծեք թե գոհացուցիչ չեն»,-եզրափակեց Գաբրիել Բալայանը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան