Ծառայության ընթացքում ինքնասպանությունները միջանձնային հարաբերությունների հետևանքով են լինում. Սիփան Փաշինյան
Քաղաքական
«Ես կարծում եմ, որ ծառայության ընթացքում օրինակ` ինքնասպանությունները միջանձնային հարաբերությունների հետևանքով են լինում»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչի հետևանք կարող են լինել ծառայության ընթացքում դժբախտ պատահարները, եթե, ըստ նրա, դա այնքան էլ անփորձության հետևանք չէ:
«Ցավոք սրտի, տարբեր զորամասերում դեռ կան արատավոր երևույթներ, որոնց դեմ մենք պայքարում ենք հիմա: Խնդիրը հենց այդ արատավոր երևույթների հետևանքով ծագած միջանձնային հարաբերությունների պատճառն է և ոչ թե մարտական պատրաստության ժամկետի կարճ լինելը»,-նկատեց Սիփան Փաշինյանը:
Ամփոփելով իր խոսքը` պատգամավորը նշեց, որ արատավոր երևույթների վերացման նպատակով տարբեր մեխանիզմներ են մշակվում և քննարկումների արդյունքում ընտրվելու են մեխանիզմների այնպիսի տարբերակներ, որոնք հնարավոր կլինի կիրառել և զինհաստատություններում բացառել արատավոր երևույթները:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան