Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Անդրանիկ Գալստյանը` բրոնզե մեդալի
Սպորտ
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:
Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձեն:
125 կ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրփակչում 10:0 հաշվով հաղթեց լատվիացի Դիմիտրաս Միխայիլովիսին, իսկ քառորդ եզրափակչում 11:0 հաշվով զիջեց Օլիմպիական չեմպիոն Թահա Աքգյուլին Թուրքիայից: Չնայած պարտությանը՝ Անդրանիկ Գալստյանը իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ Աքգյուլն հասել է եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում Գալստյանի մրցակիցը կլինի ռումինացի Ռարես Չինտոան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան