ՊՆ «ԶԻԼ»-ի վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»։
Հիշեցնենք, որ երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան