Միհրան Պողոսյանի գործը կարճվել է Արթուր Դավթյանի օրոք. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ պաշտոնավարման օրոք տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ի դեպ, Պողոսյանը հասցրել է ՀՀ-ից ճողոպրել ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որ մեղադրվում է բնապահպանության նախարար ժամանակ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
Ու այս գործերը մեկ ընդհանրություն էլ ունեն. քրեական գործերը հարուցվել էին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր, բայց Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ, գործերը կարճվել էին: Հիմա վերաբացվում են, բայց հիմնական մեղավորները արդեն հասցրել են հեռանալ ՀՀ-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)