Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն. Գարեգին Բ
Հասարակություն
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի առնչությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել ֆրանսիացիներին․
«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,- նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)