Ռոնալդուն վերջին 9 տարում առաջին անգամ չի խաղա ՉԼ-ի կիսաեզրափակչում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուս»-ը արտագնա խաղում ուժերը չափել է «Այաքս»-ի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամստերդամի թիմը հաղթել է 2:1 հաշվով և թուրինցիներին դուրս թողել պայքարից:
Արդյունքում` իտալական ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում չի խաղա 2009/10 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ:
2009/10 մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը «Ռեալ-ի կազմում չէր կարողացել 1/8 եզրափակչում հաղթահարել «Լիոն»-ի արգելքը:
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում հաղթել է հինգ անգամ. մեկ անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կամզում(2008), չորս անգամ` «Ռեալ»-ի (2014, 2016, 2017, 2018):


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)