Ֆելիքս Ցոլակյանը առանձնապես ոգևորված չէ գազի ներտնային սպասարկման գործառույթն ԱԻՆ-ին փոխանցելու հանգամանքով
Քաղաքական
Գազի ներտնային սպասարկման գործառույթն ԱԻՆ-ին փոխանցելու հետ կապված լուրջ քննարկում չի եղել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մենք առանձնապես ոգևորված չենք եղել այդ հարցով, որ միացվի այդ սպասարկումը ԱԻՆ-ին։ Կարծում եմ, որ մասնավորը բավականին լավ է մատուցում ծառայությունը: Այստեղ մենք որևէ խորացված ուսումնասիրություն չունենք, չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո»,- նշեց Ցոլակյանը։
Նախորդ տարի գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիա»-ից Արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցելու հարցով քննարկումներ էին ընթանում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան