Ապրիլի 20-ը և 21-ը կլինեն ամենացուրտ օրերը. ԱԻ նախարար
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունում Արարատյան դաշտում և մնացած ցածրադիր գոտիներում ցրտահարություններ չեն սպասվում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Ցրտահարություն չի լինի, սակայն հնարավոր է` նաև կարկուտ տեղա»,-նշեց ԱԻ նախարարը:
Ապրիլի 20-24-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Ապրիլի 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան