Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար 

Եթե պայքարում բոլորը միասին են, ո՞նց կարող է մյուս դեպքերում խտրականություն լինել․ Դավիթ Բաբայան

Արցախ

Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր խոսելով Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու թեմայի մասին, նշել է, որ Արցախի հարցում վաղուց պետք է լիներ ճանապարհային քարտեզ, որտեղ օրենսդրական ամբողջ քայլերով Հայաստան-Ղարաբաղ կինտեգրվեր․ «Երբ որ Հայաստանում ապրածը գնում ա ապրելու էդ տարածքում, իրան ազատագրված հողերի վրա վկայական չեն տալիս, հարց ա ծագում, ինչի՞ համար, խի՞ չեք տալիս, ղարաբաղցի, հայաստանցի եք ընտրու՞մ, թե՞ պատճառը ուրիշ ա։ Ձևական ասել՝ մենք մի ժողովուրդ ենք, մի երկիր ենք, բայց գործնական խոչնդոտներ ստեղծել, օրենսդրական անջրպետներ ստեղծել՝ ես համարում եմ՝ ճիշտ չի։ Ինչ վերաբերում ա էս փուլում ձևական հայտարարությանը, որ պետք ա միանանք, էն մեկն էլ ասում ա՝ չէ՛, մենք առանձին պետություն ենք, էս փուլում սխալ եմ համարում միացումը»,- ասել է նա։ 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանն անդրադառնալով վերոնշյալ հայտարարություններին՝ նշեց, որ այս ամենը պետք է դիտարկել ներքաղաքական զարգացումների ներքո․ տարբեր ուժեր են մասնակցում ընտրություններին, յուրաքանչյուրն իր քարոզն է անում և իր տեսլականն է ներկայացնում։ 2020թ․ պետք է լինեն նախագահական ընտրությունները, սակայն փոքր-ինչ շուտ է մեկնարկել ներքաղաքական խնդիրները, բայց դա ևս բնորոշ է ժողովրդավարական երկրին։ 

Անդրադառնալով հայաստանցիների-արցախցիների միջև տարբերություն  դնելու հանգամանքին՝ նշեց, որ խտրականություն լինել չի կարող, եթե պայքարում բոլորը միասին են, մնացած դեպքերում էլ հավասարություն պետք է լինի․ «Որքանով տեղյակ եմ վկայականի խնդիր չկա։ Կարծում եմ՝ տների, բնակարանների սեփականության շուկան ազատ է՝ անկախ քաղաքացիությունից, չի կարող լինել որևէ խտրականություն, քանի որ դա  անթույլատրելի է։ Բոլոր գոյամարտերին ողջ հայությունն է մասնակցել և ամենավճռորոշ դերակատարությունը եղել է ղարաբաղցիները, բայց դա չի նշանակում, թե մենք դրանով չարաշահումներ պետք է անենք։ Հետևաբար, բոլորը պետք է օգտվեն բարիքներից օրենքի սահմաններում։ Եթե պայքարում բոլորը միասին են, ո՞նց կարող է մյուս դեպքերում խտրականություն լինել»,- նշեց նա։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ որ մի ժողովուրդ ենք՝ փաստ է, որևէ մեկը չի կարող հակափաստարկ ներկայացնել․ «Բայց այն, որ 2 պետություն ենք, սա էլ է փաստ։ Մեզ համար վերջնանպատակ է միացյալ հայոց հզոր պետության ձևավորումը և դրա ճանապարհին ենք։ Բայց չէ՞ որ կան նաև օրենքներ։ Արդյո՞ք ՀՀ խորհրդարանական ընտրություններին Արցախը պետք է մասնակցի, թե ոչ։ Իհարկե՝ ոչ, որովհետև մենք այլ պետություն ենք։ Փաստացի մեկ հայրենիք ենք, բայց մասնակցե՞լ ենք այս տարիների ընթացքում։ Այսինքն՝ պետք է սահմադրությունը, արցախյան պետականությունը վերացնե՞նք», - ասաց նա՝ նշելով, թե բոլոր հայերն էլ ուզում են, որ միասնական Հայաստան լինի, բայց դրան ձև կա։ 

Ըստ նրա՝ Հայաստանի ու Արցախի երկու պետություն լինելն ամենևին չի նշանակում, որ դրանք երկպառակտված են, ընդհակառակը՝ դա մեր անվտանգության գրավականներից է․ «Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է մեր հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, և եթե Արցախը սուբյեկտ լինելը կորցնում է, դառնում է լոկ տարածք, օբյեկտ։ Մենք ուզո՞ւմ ենք դա լինի, իհարկե չենք ուզում։ Հասկանալով, որ կան ներքաղաքական խնդիրներ կան, սակայն բոլոր ողջամիտ, հայրենասեր մարդկանց համար կա մեկ տեսլական՝ մենք ընդհանուր, միասնական հայրենիք ենք, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ստիպված ենք եղել ստեղծել 2 պետություն։ Մեր վերջնանպատակն, այո՛, միացյալ, հզոր հայկական պետության ձևավորումն է, մենք միասնական հայրենիք ձևավորել ենք, երկրորդ փուլը միասնական պետություն ձևավորելն է, որը ժամանակի խնդիր է»,- նշեց Բաբայանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է
Ամենադիտված