Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ 

Հանցագործության մասին հայտարարություն եմ տալիս. գազի սակագինը կոռուպցիոն սխեմաներով է հաստատվում. տնտեսագետ

Տնտեսություն

ԼՈՒՐԵՐ․com-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:

-Պարո՛ն Արիստակեսյան, կան տվյալներ, որոնք փաստում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է։ Ի՞նչը կարող է լինել դրա պատճառը։

-Ես այն կարծիքին եմ, որ ԵԱՏՄ համագործակցությունը նորմալ, մրցակցային համագործակցություն չէ։ Այնտեղ ավելի շատ կա մրցակցություն, քան համագործակցություն։ Հակասությունները պայմանավորված են քաղաքական դիվիդենտներ շահելու, քաղաքական կողմնորոշումների շրջանակներում։ Միությունն ավելի շատ նպաստավոր է թուրքալեզու պետությունների համար, դրանց շահերը պաշտպանելուն է ուղղված։ Այսինքն, կա անհավասարություն և տնտեսական նորմերին չհամամապատասխանող համագործակցություն։ Խնդիր է նաև այն, որ անհեթեթ է դառնալ այդ միության անդամ, քանի դեռ ընդհանուր սահման չունենք։ Մեզ կապող սահմանը Վրաստանի հետ է, որն այլ համակարգի մեջ է։ Հայաստանի համար բոլորովին շահեկան չէ համագործակցել այս միության հետ, ավելին՝ մաքսային և աքցիզային հարկերի քաղաքականությունը բերում են մեծ տնտեսական վնասների։

-Կարելի՞ է կարծել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ԵԱՏՄ նիստը կտա դրական արդյունք և կվերականգնվի նախորդ տարվա ապրանքաշրջանառության ցուցանիշները։

-Այդ շրջանառության մի քիչ ավելանալը, մի քիչ պակասելը բնութագրական չէ։ Բնութագրական է տնտեսական միջավայրը և ազնվությունը գործընկերների հետ։ Ակնհայտորեն Ռուսաստանը ճնշող դերակատարում ունի։ Հավասար պայմաններ չեն, մրցակցություն չկա, միջավայրը թշնամական է։ Այս պարագայում, չեմ կարծում, որ շրջանառությունը կմեծանա, որովհետև համակարգը կոռումպացված է, երկրները՝ ավտորիտար։ Մինչև չլինեն քաղաքական փոփոխություններ, այլ փոփոխություններ չեն կարող լինել։

-Խոսվում է նաև Հայաստանի հեղափոխական իշխանության և ՌԴ-ի միջև լարվածության մասին: Դուք լարվածություն նկատե՞լ եք:

-Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է օգտվի իր անդամակցությունից և իր իրավասություններից, ներկայացնի իր շահը և ոչ թե խնդրի։ Հակառակ դեպքում, դուրս գա համագործակցությունից և միանա Եվրամիության հետ։ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար  մեծ խոչընդոտ է առաջացնում այլ երկրների հետ հարաբերվելու հարցում։ Օրինակ, չենք կարողանում ազատ օգտվել Եվրամիության ծրագրերից։ ԵԱՏՄ շրջանակներում որևէ հեռանկար չեմ տեսնում։

-Ներկայիս իշխանությունները խոստանում էին, որ գազի գինը կիջնի, բայց կարծես փոփոխություններ չկան։ Հնարավո՞ր է գազի գնի փոփոխություն ակնկալել Փաշինյանի կառավարությունից:

-Կան տվյալներ, որոնք հասանելի չեն մեզ, դրա համար դժվար է կռահել՝ գնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։ Հայաստանում գազը սահմանից բնակարաններ է հասնում կրկնակի գնով, մաքսիումում՝ պետք է լինի 20-30 տոկոս։ Հետևաբար, այդտեղ աշխատում են կոռուպցիոն սխեմաներ, հօգուտ գազ մատակարարող պետության և ադ պետության շահերը սպասարկած նախորդ իշխանությունների։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարեց, որ իշխանության գալուց հետո գազի և էլեկտրաէներգիայի գինը կիջնի 25 և ավել տոկոսով։ Չեմ կարող ասել, բայց այդ քաղաքական խոստումը չի կատարվում։ Իհարկե, այստեղ կա Ռուսաստանի քաղաքական մահակը՝ կապված Ազգային անվտանգության հետ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության սխալներից մեկն էլ այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար են դնում մի մարդու, ով տարիներ շարունակ սխալ է հաշվարկել և սակագին  հաստատել բնակչության համար։ Նախկինում նա եղել է ՀԾԿՀ սակագնային վարչության պետը, հիմա ղեկավարում է ՀԾԿՀ-ն։

Հանցագործության մասին հայտարարություն եմ տալիս, որ կոռուպցիոն սխեմաներով է հաստատվում գազի սակագինը Հայաստանի սահմանից դեպի Հայաստան։ Հատուկ ծառայությունները կամ պաշտոնյաները թող ստուգեն այդ կազմակերպության կողմից արված ծախսերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ Politico
Ամենադիտված