Այաթոլլա Ալի Համենեին ներել է 700 դատապարտյալի
Համաշխարհային Մամուլ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ներում է շնորհել կամ կրճատել 691 դատապարտյալների բանտարկության ժամկետները, հայտնում է Համենեիի կայքը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին առաջարկ է հղել Համենեին ներման կամ պատիժների մեղմման վերաբերյալ, որին երկրի ղեկավարը համաձայնություն է տվել Իդ ալ Ֆիթր (Ուրազա բայրամ) մուսուլմանական տոնի կապակցությամբ։
Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածը գերագույն առաջնորդին իրավունք է տալիս ներում շնորհել կամ մեղմել դատապարտյալների պատժաչափերը դատական իշխանության ղեկավարի խորհրդով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)