Մոնիկա Բելուչին բաժանվել է երիտասարդ ընկերոջից
Այլ
Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որը սիրավեպի մեջ էր երիտասարդ նկարիչ Նիկոլաս Լեֆեվրի հետ, անսպասելի հայտարարություն է արել:
54-ամյա կինոաստղը ֆրանսիական F պարբերականին տված հարցազրույցում պատմել է 36-ամյա ընկերոջ հետ հարաբերությունների ավարտի մասին:
Դերասանուհին խոստովանել է, որ որոշել է ավարտել Նիկոլասի հետ ռոմանտիկ հարաբերությունները, բայց զույգը պահպանել է բարեկամական հարաբերությունները: Բաժանման պատճառը Մոնիկան չի բացահայտել:
«Նիկոլասը և ես, անկասկած, սիրում ենք միմյանց, և նրանից ես շատ բան եմ սովորել: Անկասկած, նա իսկական գեղարվեստական տաղանդ և հոտառություն ունի, բայց մեր հարաբերություններն այսուհետ այլ ընթացք կունենան՝ բարեկամության ամբողջ կյանքի համար»,- ասել է Մոնիկա Բելուչին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)