Հայկական պատվիրակությունը մեկնել է Մոսկվա. օրակարգում ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների հարցերն են
Հասարակություն
Ռուսաստանի տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանի տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 3-5-ին Մոսկվա է մեկնել Հայաստանի 4-հոգանոց պատվիրակությունը՝ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում են նաեւ Միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի եւ մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը, ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Բուբուշյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան