Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել «Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներին Բաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները» Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալ 

Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակցին. պարզաբանում

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն արձագանքել է համացանցում տարածված այն լուրին, թե Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան ս.թ. հուլիսի 2-ին «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Իմ քայլը» հիմնադրամն ամեն օր ստանում է տասնյակ դիմումներ եւ զանգեր սոցիալական ու առողջապահական խնդրանքներով։ Եթե սոցիալական դիմումները դիտարկվում են աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում կամ ուղղորդվում են գործընկեր կազմակերպություններ, ապա առողջական դիմումների դեպքում առկա է ամիսների գործունեության ընթացքում հստակեցված մոտեցում, որն առնվազն երկու անգամ բարձրաձայնել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Այս տարվա փետրվարին, ապա մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսների ընթացքում նա խնդրել է «Իմ քայլը» հիմնադրամին չդիմել անհատական առողջական խնդիրներով. «Ես ներողություն եմ խնդրել և կրկին ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողանում այդ անհատական դիմումներին արձագանքել, որովհետեւ դրանք շատ մեծ թիվ են կազմում և շատ մեծ ռեսուրս են պահանջում, և եթե մենք զբաղվենք դրանով, ուրիշ ոչ մի բանով չպետք է զբաղվենք։ Երբ որ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մենք մեր անելիքները անելուց դուրս հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաեւ մարդկանց այդ ճանապարհով օգնել»,- ասել է Աննա Հակոբյանը (https://mystep.foundation/hy/news/345/)։ Հիմնադրամին առողջական խնդիրներով դիմող քաղաքացիներին պատասխան տրվում է այս մոտեցման շրջանակներում։

Հավելյալ հստակության համար նշենք. «Իմ քայլը» հիմնադրամն այս պահին չի զբաղվում առողջական խնդիրներով, թեպետ Հիմնադրամի աշխատակիցները ցավում են ստացված յուրաքանչյուր դիմումի համար։ Հիմնադրամն ունի ստանձնած հանձնառություններ, որոնք արդեն իսկ մեծ ռեսուրսներ են պահանջում, և այդ հանձնառություններից մեկն էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին աջակցությունն է, որը 2019 թվականի ընթացքում կազմելու է ավելի քան 194,800,000 դրամ (https://mystep.foundation/hy/our-work/237/)։ Խոշոր հանձնառություններից է նաեւ աջակցությունը Հայաստանի դասական երաժշտության պետական կոլեկտիվներին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել դրանց գոյությունն ու զարգացումը։ Այս ուղղությամբ Հիմնադրամը տրամադրում է ամսական ավելի քան 60 միլիոն դրամ (https://mystep.foundation/hy/our-work/178/)։ Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, անհրաժեշտ ենք համարում նշել միայն, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից համերգի կազմակերպմանն ուղղվել է ոչ թե 18 միլիոն դրամ, ինչպես նշված է հոդվածում, այլ մոտ 8,5 միլիոն դրամ։ Այդ գումարը Հիմնադրամը ստացել է որպես նպատակային նվիրատվություն, ինչը նշանակում է, որ այն կարող էր ծախսվել միայն այն նպատակով, ինչ նպատակով որ նվիրատուն փոխանցել էր Հիմնադրամին։ 

Հայկ Սեխիլյանի անունից չի ստացվել Հիմնադրամում՝ ոչ էլեկտրոնային փոստով, ոչ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բազմաթիվ հեռախոսազանգերի մեջ հիմնադրամի աշխատակիցները չեն առանձնացրել նրա զանգը եւ հնարավոր է, որ զանգի պահին էլ  չեն ըմբռնել ում հետ են խոսում եւ տվել են առողջապահական խնդիրների վերաբերյալ դիմումների ստանդարտ պատասխանը։

Սակայն սույն թվականի հունիսի 14-ին Հայկ Սեխիլյանը նամակ է գրել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, որին ի պատասխան նրան խնդրել ենք հեռախոսահամար տրամադրել, որպեսզի իր հետ հնարավոր լինի մանրամասն քննարկել հարցը։ Հեռախոսազրույցում Հայկ Սեխիլյանը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակին ներկայացրել է իր առողջական վիճակը, բուժման հնարավորությունները։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայկ Սեխիլյանը կուղարկի իր առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրա բուժումը։ Հայկ Սեխիլյանին ասվել է, որ նրա հարցով կզբաղվենք և իր հետ կապ կհաստատենք, երբ գտնենք բարերարների կամ կազմակերպությունների, որոնք կօգնեն ապահովել այդ թանկարժեք վիրահատությունը։ Արդեն իսկ կապ ենք հաստատել մի շարք կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, ներկայացրել ենք Սեխիլյանի առողջական վիճակն ու փորձել ենք  գտնել աջակցության որևէ տարբերակ։  

Ներկայում էլ շարունակում ենք ջանքերը Հայկ Սեխիլյանին օգնելու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում Աննա Հակոբյանը քաղաքացիներից ստացել է մի քանի հազարի հասնող նամակ և հեռախոսազանգ, որոնց պատասխանում է Աննա Հակոբյանի օգնականը։ Օգնականը պատասխանատու է նաև Աննա Հակոբյանի ամենօրյա հանդիպումների և արտասահմանյան այցերի կազմակերպման համար,  քաղաքացիների խնդիրներին արձագանքում է այդ աշխատանքին զուգահեռ։ Նամակների մեծ մասը ստանում է աջակցություն կամ մեր միջնորդությամբ ուղղորդվում որևէ կազմակերպություն, պետական գերատեսչություն։ Այս ընթացքում Աննա Հակոբյանին դիմած և աջակցություն ստացած քաղաքացիների պատմությունները գերազանցում է հարյուրը․ հարկ է նշել, որ դրանցից որևէ մեկին մասին չի բարձրաձայնվել կամ լուսաբանվել՝ Աննա Հակոբյանի պահանջով։ Սակայն հաշվի առնելով հարցի շուրջ հանրային նման ուշադրությունը անհարկի մեղադրանքներին վերջ տալու համար ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում մեր միջնորդությամբ միայն բժշկական օգնություն ստացած քաղաքացիների պատմություններից մի քանիսը։

Սբ․Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում ստացող Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Լևոն Դավթյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ դեղամիջոցի ձեռք բերման համար Աննա Հակոբյանի անձնական խնդրանքով բարերարների կողմից տրամադրվել է 4 միլիոն դրամ։ Այժմ Լևոն Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Արթիկից թոշակառու Կարինե Հովհաննիսյանը բժշկական հետազոտություն է ստացել Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, իսկ այժմ համապատասխան բուժում է ստանում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։

7-ամյա Նորայր Մանուկյանն էլ, ով կուրացման խնդիր ունի, Աննա Հակոբյանի միջնորդությամբ բժշկական հետազոտություն է անցել Սանկտ Պետերբուրգում։

Վրեժ Քյարունցի Հեպատիտ C-ով տառապող 24-ամյա դստերը Հնդկաստանում փոխպատվաստումը կատարելու համար ապահովել ենք ավիատոմսերով։ Հանրային ուշադրության կենտրոնում հայտնված, բայց չբարձրաձայնված դեպքերից է նաև սամբիստ Կոլյա Կարապետյանի դեպքը։ Աննա Հակոբյանի միջնորդությամբ բժշկական տարբեր կենտրոններում մի քանի ամիս շարունակ նրան տրամադրվել է անվճար բուժում։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Առաջիկայում հանդես կգանք ծավալուն հաշվետվությամբ և կներկայացնենք ‹‹Իմ քայլը›› և ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամների կատարած աշխատանքից զատ Աննա Հակոբյանին դիմած և աջակցություն ստացած քաղաքացիների մասին համապարփակ տեղեկատվություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին Զելենսկին պնդում է, որ Թրամփը հաստատել է Patriot հրթիռային լիցենզիայի փոխանցումըՈւլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի
Ամենադիտված