BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է ՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվել 

8 տարում սատկել է 900 կենդանի. կենդանաբանական այգին աղքատացած է (տեսանյութեր)

Տեսանյութեր

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը պահանջող այգու նախկին աշխատակիցներն ու «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանն այս անգամ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ 

Նրանք պնդում են, որ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի նշանակվելուց հետո կենդանիների տեսակներն ու գլխաքանակը զգալիորեն նվազել են, կենդանիներ են ոչնչացվել, քանի որ չկան համապատասխան մասնագետներ, ուստի պահանջում են նրան ազատել պաշտոնից։

«Մենք բարձրաձայնում ենք կենդանիների նեղ մասնագիտական խնդիրներ, քանի որ կենդանաբանական այգում մինչև հիմա որևէ ստուգում տեղի չի ունեցել։ Պարոն քաղաքապետը իր խոսքում նշեց, որ  ոչ մի մութ անկյուն չի մնալու, բայց հիմա այդ անկյունը մութ է և մենք եկել ենք այդ մասին ասելու։ Բազում սխալներ են արված, որի հետևանքով կենդանիներ են սատկել, դրա համար էլ այսօր ունենք աղքատացած կենդանատեսակներով լցված այգի։ Հակված ենք մտածելու, որ կողմնապահություն կա, որովհետև 8 ամսից ավելի է բարձրաձայնում ենք այս խնդիրը, սխալներ ենք ցույց տալիս, սակայն անարդյունք է՝ նկատողություն անգամ չեն տալիս։  Թվով 320 կենդանիների տեսակից այսօր 120 տեսակ ունենք։ 900 գլուխ կենդանի է սատկել կենդանաբանական այգում, բաժանեք 8 տարվա մեջ, տեսեք ինչ է ստացվում»,- այս մասին ասաց ակվատարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը նշեց, որ ամիսներ շարունակ փորձել են հանդիպել Հայկ Մարությանի հետ, սակայն չի հաջողվել․ «Հանդիպել ենք փոխքաղաքապետի հետ, որի պատասխանից ոչ մի բան չենք հասկացել, մեր հարցերին երբեք ստույգ պատասխան չի տրվել։ Այսպես անցել է 8 ամիս և ամեն օր կենդանի է սատկում։ Իմ կարծիքով՝ հովանավորություն կա դեպի Ռուբեն Խաչատրյանը, պարզապես ժամանակ են ձգում ակնկալելով, որ պետք է հոգնենք»,- նշեց նա։

«Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանն էլ նշեց, որ քաղաքապետարանում չկան կենդանիների գծով համապատասխան մասնագետներ, որոնք կարող են կենդանաբանական այգում ստուգումներ իրականացնել, ինչպես նաև զբաղվել թափառող շների խնդրով։ 

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցների հետ։ Սակայն, ակցիայի մասնակիցները թերահավատորեն մոտեցան՝ նշելով, որ իրենք բազմիցս ցանկություն են հայտնել, բայց Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարվել է հանդիպելուց։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին
Ամենադիտված