Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սորոնբայ Ժենբեկովի հետ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինչպես հուլիսի 2-ին Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ հուլիսի 3-ին՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղզստանի նախագահ Ժենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան