«Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն հանդիպում են ունեցել
Քաղաքական
Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:
Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Նշվել է, որ Արցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, և քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)