Ալիևը ԼՂ հարցում Թրամփի օգնությունն ստանալու հույս է հայտնել
Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշել է, որ դեռևս չլուծված Ղարաբաղյան հիմնախնդիրը «մեծ, ցավոտ հարց» է Ադրբեջանի ժողովրդի համար:
Ուղերձի տեքստում Ալիևն ընդգծել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը և դրան հարող 7 շրջանները «վաղեմի ադրբեջանական հողեր» են:
«Մենք մեծ հույսեր ենք կապում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ի եւ Ձեզ հետ՝ պարոն նախագահ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդարացի, միջազգային իրավունքների նորմերին համապատասխան եւ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորման հետ»,- ասվում է շնորհավորական տեքստում, որը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ Ադրբեջանն այդ հարցում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անձամբ Թրամփի կողմից հետևողական և վճռական դիրքորոշման հույս ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)