30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներին Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿ Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Նոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ Մակունց Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան Արցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե Վարդանյան Արիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ Դավթյան Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում Մոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. Ղահրամանյան 

Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները. Արա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

 

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Բռնություններից ամենազազրելի տեսակը հանդիսացող ցեղասպանությունն իրականացրած և այն ժխտող Թուրքիայում (Ստամբուլ քաղաքում) ստորագրվել է բռնությունները կանխարգելող կոնվենցիան: Այդ պատճառով այն կոչվում է ստամբուլյան կոնվենցիա: Սա խորհրդանշական է, հատկապես Հայաստանի համար:

Պետք է կրկնեմ, որ ԴԵՄ ԵՄ որևէ տեսակի բռնությանը, այդ թվում՝ կանանց կամ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Բռնությունների դեմ պայքարը պետք է կազմակերպվի օրենսդրական մեխանիզմներով և հետևողական իրավակիրառական պրակտիկա ձևավորելով:

Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից՝
- 34 պետություն է ստորագրել և վավերացրել կոնվենցիան․

- 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտենշեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրանիան, Մեծ Բրիտանիան․
- 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան (Ռուսաստանը և Ադրբեջանը):

Ստամբուլյան Կոնվենցիան վավերացնելու դեպքում, կարող են առաջանալ նաև հետևյալ խնդիրները՝
(1) Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա (12-րդ հոդվածի 1-ին մաս).

(2) Կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ․

Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են ……. կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Կոնվենցիայի այս դրույթը խնդրահարույց է, քանի որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը:

Մեր Սահմանադրությունը նույնիսկ ազգային փոքրամասնությունների ավանդույթները պահպանելու իրավունքն է երաշխավորել (56-րդ հոդված), իսկ կոնվենցիան ընդունելու դեպքում պետք է իր ժողովրդի ավանդույթները արմատախիլ անի: Այս թեզի ընդդիմախոսները կպնդեն, որ բացասական ավանդույթները վերացնելու մասին է խոսքը, բայց ով է որոշելու դա բացասական է, թե՝ ոչ, երբ կոնվենցիայում կան շատ վիճելի հասկացություններ:

Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանումը հասկանալու համար պետք է դիտարկել նաև նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» հասկացությունը և դրա վերաբերյալ կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունը՝ բացատրական զեկույցը, որի 53-րդ կետը սահմանում է՝

«...Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:

Բացատրական զեկույցն այսքանով չի սահմանափակվում, վերջինիս 87-րդ կետը սահմանում է՝ «Կոնվենցիայի տեսանկյունից անձինք խոցելի են դառնում մի շարք մասնավոր հանգամանքների բերումով, որոնք ներառում են հղի կանանց, փոքր երեխաներ ունեցող կանանց, անկարողություններ ունեցող անձանց .... գեյերի, լեզբուհիների, բիսեքսուալների, տրանսգենդերների ....»:

Սա նշանակում է, որ տղամարդը կոնվենցիայի իմաստով կարող է օրինակ, իրեն կին համարել և ընտրել այդ գենդերը, իրեն որպես կին դրսևորելով հասարակության մեջ: Այս երևույթը չընդունող հայ ժողովրդի ավանդույթն արդեն կհամարվի կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման հիմք:

Այս թեզի ընդդիմախոսները նշում են, որ կոնվենցիան «սոցիալական սեռի» մասին նշում չի պարունակում, մինչդեռ Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիան, որը ստորագրել է կոնվենցիան, սակայն չի վավերացրել, սահմանադրական դատարանի մակարդակով արձանագրել է, որ կոնվենցիան կենսաբանականից անկախ սոցիալական սեռ է սահմանում և հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը:

Ստացվում է, որ Հայաստանը ձգտելով դառնալ Եվրոպայի միության անդամ, ստիպված պետք է վավերացնի ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ Եվրոպայի միության անդամ պետությունը մերժում է այդ կոնվենցիան:

Շարունակելի ․․․․․»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ ԴավթյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻսպանացի զինվորները խմելու ջուր են բաժանում Սեուտայում գտնվող միգրանտներինԳազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարիՍուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներինՓաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման ԵղոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն ՄխիթարյանԿիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվելՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել «Իսկ դու թուրք տեսե՞լ ես». այսպես է քաղաքական հավակնություն ունեցող խումբը դառնում ապաքաղաքականԱյն ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում. Նարեկ ԿարապետյանԵգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել․ Շարմազանով Նոր մանրամասներ՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասինՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է պայքարել անօրինական ներգաղթյալների հոսքի դեմՀՀ ավտոճանապարհների վիճակը. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համարWildberries-ի խոշոր պահեստը դարձել է ԱԹՍ-ի հարձակման թիրախ Ռուսաստանում Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԹրամփը չեղարկել է Իրանին հարվածները Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի խնդրանքովՄեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից». Տավրոս ՍափեյանՄարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Սեուտայում 11 մարդու մահվան մասինՆասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է ԱդրբեջանումՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 3-ի դրությամբՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը. Սամվել դպիրԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված