Խաժակյանն անդրադարձել է մանկապարտեզի հարակից ճանապարհին մայթի բացակայության խնդրին
Բլոգոսֆերա
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Դավթաշեն համայնքի 1-ին թաղամասի մանկապարտեզի հարակից փողոցի մայթի բացակայության խնդրին:
«Ավագանու վերջին հարց ու պատասխանի ժամանակ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին փոխանցեցի 1-ին թաղամասի բնակիչների դիմումը նկարում պատկերված փողոցի համար մայթ կառուցելու վերաբերյալ։ Փողոցի նեղ լինելը խնդրի լուծման համար որոշակի բարդություն է հանդիսանում, սակայն ուրախ եմ տեղեկացնել, որ վարչական շրջանի ղեկավարի հետ այսօր քննարկեցինք հնարավոր լուծումը՝ այն է մանկապարտեզի ցանկապատի տեղաշարժի միջոցով հարմարավետ մայթի ձևավորում։
Բանն այն է, որ թե մանկապարտեզի սաները, թե հարակից դպրոցի աշակերտները անցնում են այս հատվածով և հատկապես ձմռանը մայթի բացակայությունը լուրջ վտանգ է առաջացնում հետիոտնի համար։
Լուծումը մի քանի քայլանի է, սակայն վարչական շրջանի ղեկավարի հետ համաձայնեցրեցինք, որ եկող տարվա հիմնանորոգման ծրագրով սա հնարավոր է իրականացնել»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)