ԵԱՀԿ ԽՎ-ում բանաձևից հանվել են հակահայկական խայտառակ ձեւակերպումները. Կոնջորյան
Քաղաքական
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ջանքերով բանաձեւից հանվել են հակահայկական ձեւակերպումները: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա նշեց, որ Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամառային տարեկան նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն երեկ եւ այսօր քննարկել է իռլանդացի պատգամավոր Ալան Ֆարելի կողմից առաջարկված մի բանաձեւ, որտեղ տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել որոշ հակահայկական դրույթներ եւ հիմա պետք է քվեարկվեր այդ հանձնաժողովում:
«Բնականաբար, մենք հասկանում ենք, որ այդ ամենը կարող էր տեղի ունենալ ոչ առանց ադրբեջանցիների ակտիվ միջամտությունների:
Երբ մենք տեղեկացանք, որ կա նման բան, իսկ դա 1,5 ամիս առաջ էր, սկսեցինք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով աշխատել, որ կանխենք նման հակահայկական ձեւակերպումները:
Մասնավորապես, բանաձեւում կար, այսպես կոչված, Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ խայտառակ, անհեթեթ մի ձեւակերպում, որը ադրբեջանցիները փորձում են տարբեր հարթակներում առաջ մղել:
Այսօր այդ հարցը դրվեց քվեարկության, սակայն մեր պատվիրակության ջանքերով դուրս շպրտվեց Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ անհեթեթ ձեւակերպումը, եւ դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ բանաձեւում»,- ասաց նա:
Հ.Կոնջորյանը հայտնեց, որ 2 այլ կարեւոր փոփոխություններ եւս եղել են. «Դրանք ներկայացրել են ֆրանսիացի երկու պատգամավորներ, այդ դրույթները ներկայացրել են դրույթներ, որոնք արձանագրում են, որ ԼՂ բանակցություններում կա հստակ առաջընթաց, եւ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում եւ երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն: Ըստ նրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն սա հաստատել է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)