Մոսկվայում հայ տաքսիստը թունավորել ու թալանել է ուղևորին
Հասարակություն
Մոսկվայում բերման է ենթարկվել 58-ամյա մի տղամարդ, որը ՀՀ քաղաքացի է։ Նրան` տաքսու վարորդին, կասկածում են ուղևորին թալանելու մեջ։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։
Տղամարդը գրեթե մեկ շաբաթ թաքնվել է։ Իրավապահները զրուցել են նրա ազգականների հետ, և նրանք համոզել են, որ տղամարդը հանձնվի։
Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը նշել է` վերջերս ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ անհայտ նյութից թունավորվելու ախտանշաններով մի տղամարդ հիվանդանոց է տեղափոխվել։
«Պարզվել է, որ նա վատ է զգացել, երբ խմել է տաքսու վարորդի առաջարկած ջուրը։ Ավելի ուշ քաղաքացին նկատել է, որ իր բանկային քարտը կորել է և 16 հազար ռուբլի պակասել է հաշվեհամարից», - հայտնել է Վոլկը։
Նա նշել է, որ վարորդին մեղադրանք է ներկայացվելու «ավազակության» հոդվածով։ Նրան մինչ 15 տարի ազատազրկում է սպառնում։ Դեռ խոսքը մի միջադեպի մասին է, բայց քննությունը չի բացառում, որ նման դեպքեր էլի են եղել։ Այս պահին 58–ամյա կասկածյալը ոստիկանության բաժանմունքում է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան