Բերման են ենթարկել Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնողներին
Լևոն Գալսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանություն.
«Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ մոտեցել են Օպերայի մոտ Ամուլսարի պահապանների համար դրամահավաք անող մեր կամավորներին և արգելում են շարունակել։
Արդեն տանում են ոստիկանության կենտրոնի բաժանմունք»։
Ոստիկանությունը դրամահավաքի հետ կապված փաստաթղթեր է պահանջել, ինչին ի պատասխան քաղաքացիները պահանջել են ներկայացնել այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է դրամահավաքների իրականացումը։ Ոստիկանությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, այնուհետև բերման է ենթարկել ակտիվիստներին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)