Copa America-ի խաղարկությունում լավագույնները Ալվեսն ու Բեկերն էին
Սպորտ
Բրազիլիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը ճանաչվել է Copa America-ի լավագույն ֆուտբոլիստ:
Բրազիլիայում կայացած գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, որտեղ Բրազիլիան 3:1 հաշվով հաղթել էր Պերուին և դարձել չեմպիոն, լավագույնն է ճանաչվել հենց Ալվեսը:
Իսկ լավագույն դարպասապահ է ճանաչվել բրազիլացի Ալիսոն Բեկերը: Դարպասապահը 6 խաղում միայն մեկ գնդակ է բաց թողել:
Վերջինս իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ նվաճել է 40 տիտղոս. 36-ը՝ ակումբի կազմում, 4-ը՝ հավաքականի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան