Ուժեղացված ծառայության ժամանակ Երևանում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել Երևանում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը հոսպիտալացվել է 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի (տեսանյութ) Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարով «Աֆո», «Մասիվցի Ժիրո»․ բարձր քրեական կարգավիճակ ունեցող 5 անձանց գործը փոխանցվել է հսկող դատախազին Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ Կառավարությունը լուծարեց «Կանթեղ շաբաթաթերթ» ՓԲԸ-ն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենք (տեսանյութ) «ԱրՔա» համակարգով հետվճարները կվճարվեն 2026 թ. փետրվարից սկսած ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 

Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի խուսափենք նման դեպքերից. Ֆելիքս Ցոլակյանը՝ ողբերգական վթարի մասին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևություններ են արվել ավտովթարից հետո, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն, որովհետև միշտ էլ ասել է, որ մարդատար տրանսպորտային միջոցները պետք է անպայման ապահովված լինեն կրակմարիչներով, որոնք պետք է օգտագործեն հենց առաջին պահին:

ՀՀ ԱԻ նախարարը նաև կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի հասարակական տրանսպորտային միջոցները որպես վառելիք դիզելն օգտագործեն, ոչ թե գազը:

«Այստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք պետք է օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները: Երևի ճիշտ կլինի, որ օգտագործեն ոչ թե գազ, այլ դիզել, որը ոչ մի բռնկում չի առաջացնի: Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի մենք կարողանանք խուսափել նման դժբախտ դեպքերից»,- ասաց Ցոլակյանը:

Հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Ն.Ա.-ն  և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ` սրտի առիթմիա): Դ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել»,- ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուժեղացված ծառայության ժամանակ Երևանում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվելԶելենսկին պատրաստ է դուրս բերել զորքերը և սպասում է Ռուսաստանի պատասխանին․ WPԵրևանում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը հոսպիտալացվել է 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի (տեսանյութ)Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարովԴեմոկրատները Թրամփին կոչ են արել չեղարկել դեսպանների զանգվածային հետկանչը«Աֆո», «Մասիվցի Ժիրո»․ բարձր քրեական կարգավիճակ ունեցող 5 անձանց գործը փոխանցվել է հսկող դատախազինԱնդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՌուսաստանը կարող է մերժել ուկրաինաամերիկյան 20 կետանոց խաղաղության ծրագիրը․ NYTԿաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ Կառավարությունը լուծարեց «Կանթեղ շաբաթաթերթ» ՓԲԸ-ն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենք (տեսանյութ)«ԱրՔա» համակարգով հետվճարները կվճարվեն 2026 թ. փետրվարից սկսած ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածուՀայտնաբերվել են 8 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՍիրիան և Ճապոնիան hայտարարել են հարաբերությունների վերսկսման մասին ԱՄՆ-ում քննադատել են ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ պատերազմի ծրագրերըՍիրելի՛ 1 մլն 600 հազար հայրենակիցնե՛ր, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել. Փաշինյան Ասում ա՝ «Մուժիկ, մուժիկ, մուժիկին պետք էր մի զույգ կոշիկ». Փաշինյանը կատակում է Արսեն Թորոսյանի հետ (տեսանյութ)Հնդկական Reliance Industries ընկերությունը վերսկսել է ռուսական նավթի գնումները. Bloomberg Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-25-ը «Ես անընդհատ սխալ եմ անում»․ Փաշինյանը՝ բժշկական համընդհանուր ապահովագրության մասին (տեսանյութ)ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՅակուտիայում -56°C է (տեսանյութ) Գիշերը Ռուսաստանի 12 մարզերի և Ազովի ծովի վրա 141 ուկրաինական անօդաչու է խոցվել․ ՌԴ ՊՆ Կառավարության վերջին նիստին պատրաստ չէին 2026 թ բյուջեի նախագիծը և առողջապահական ապահովագրական փաթեթըԱռողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըԳեղարքունիքի պարեկները ձկնգողության հերթական դեպքերն են բացահայտելՊետական սահմանի ցամաքային անցման կետերի հարևանությամբ կլինեն վճարովի կայանատեղիներ «Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի․ որոշումն ընդունվեց կառավարության նիստում Եկեղեցու առաջնորդները Հռոմի պապին կոչ են արել պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատման համարNYMEX․ Ոսկու գինը նվազել էՈՒՂԻՂ. Կառավարության նիստԴրամաշնորհ` Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբՄենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահ Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի գործարքները հատել են 500-ի շեմը Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել էՎթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՄԻՊ-ը ուսումնական հաստատությունների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակելՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը․ Sputnik ԱրմենիաԵրևանում 3 անչափահաս վիճաբանել, ապա ծեծի են ենթարկել 16-ամյա տղային․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Բուժօգնություն ստանալու ճանապարհը. Ավանեսյանը ներկայացրել է համընդհանուր ապահովագրության կարգը (տեսանյութ)Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս. պատգամավորԿաթոլիկ աշխարհը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ ԾնունդըԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. «Փաստ»
Ամենադիտված