Հայաստանում հրդեհների թիվը կրկնակի ավելացել է
Հասարակություն
Այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում հրդեհների թիվը կրկնակի ավելացել է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«5 օր առաջվա տվյալներով Հայաստանում 1600-ով ավել հրդեհ է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս հրդեհները, ցավոք սրտի, շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են: Անընդհատ խոտածածկ տարածքներ են այրվում: Մենք այս մեկ ամսվա մեջ արդեն 4 անտառային հրդեհ ենք ունեցել: Երկու դեպք Մեղրիում է գրանցվել, մի դեպք՝ Կապանում, մեկ դեպք՝ Գորիսում, որտեղ այսօր գիշերն ենք վերջնական հանգցրել հրդեհը»,- ասաց Ցոլակյանը:
Նա շեշտեց, որ յուրաքանչյուր պետական մարմին պետք է իր ֆունկցիան ճիշտ կատարի, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: «Խոտածածկ տարածքը չպետք է չորանա: Խոտածածկ տարածքը պետք է ջրվի, որպեսզի կանաչ մնա, պետք է հնձվի, ինչը չի արվում: Հեկտարներով խոտածածկ տարածքներ են վառվում, որոնք շատ մոտ են բնակավայրերին և շենքերին: Դա վտանգավոր է, մենք ամեն օր նման վտանգի առաջ ենք կանգնած»,- ասաց նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)