«Արսենալը» չհաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին» Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն Սուրենյանց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ԱՄՆ-ում ռեկորդային թվով ներգաղթյալներ են ձերբակալվել Հայաստանը Բեռլինի միջազգային համաժողովում ներկայացրեց գյուղատնտեսության վերաբերյալ իր տեսլականը Հրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաները 

Արմեն Սարգսյանը Մեղրիի ազատ տնտեսական գոտում զարգացման մեծ ներուժ է տեսնում (լուսանկարներ)

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքը համարում է հպարտանալու արժեքներ և մեծ ներուժ ունեցող մարզ։ Լրագրողների հետ զրույցում նախագահը կիսվեց Սյունիքի մարզ երկօրյա իր այցի տպավորություններով՝ շեշտելով, որ գտնվել է մի չնաշխարհիկ բնություն ունեցող վայրում, որտեղ, կարծես թե, ամեն ինչ կա։

Նախագահը ցավով  նշեց, որ այդ մեծ ներուժի մի մասը դեռևս չի օգտագործվում։

«Եթե սկսենք, օրինակ՝ Մեղրիից, հույս ունեմ, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին շատ արագ կբացվի։ Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն ոչ միայն Սյունիքի համար կիրառական, կյանքի նշանակություն ունի, այլ նաև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ պատրաստ են և հետաքրքրված են, որպեսզի Հայաստանի ազատ տնտեսական գոտին օգտագործեն՝ Իրանի Իսլամական Հանրապետության շուկա մտնելու համար»,- ասաց նախագահ Սարգսյանը։

Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելության մասին՝ նախագահը էական համարեց այն, որ Հայաստանի մասշտաբներով հսկա կառույցը միշտ ուշադրությամբ հետևի բնապահպանական խնդիրների լուծմանը և սոցիալական ծրագրերի իրագործմանը, որը, ըստ Սարգսյանի, կոմբինատի ղեկավարությունը իրականացնում է։

«Կոմբինատը գոյություն ունի տասնյակ տարիներ, շատ կարևոր դեր ունի հատկապես Կապանի և Քաջարանի բնակիչների համար։ Հետաքրքիր է՝  Քաջարանի բնակիչների հետ հանդիպելիս ինձ տպավորեց այն, որ իրենք ասում էին «մեր կոմբինատը»։ Այսինքն՝ անկախ նրանից, թե կոմբինատի տնօրենը ով է, կոմբինատը իրենցն է։ Այդ բնակիչները ծնվել և մեծացել են այն ժամանակ, երբ իրենց հայրերն են այնտեղ աշխատել, հիմա իրենք են աշխատում այդ կոմբինատում և մտածում են, որ իրենց զավակները նույնպես պետք է աշխատեն այնտեղ։ Քաջարանի բնակիչների հետ զրուցելիս ինձ մոտ նույն զգացումն էր, որ կոմբինատն իրենցն է, և դա շատ գեղեցիկ է»,- ընդգծեց Սարգսյանը։

Նախագահը ցավով նշեց նաև, որ Կապանը, որը եղել է արդյունաբերական քաղաք, ներկայում այդ արդյունաբերության մի մեծ մասը կորցրել է։

 «Ինչու եմ ասում կորցրել ենք, որովհետև արդյունաբերության մի մեծ մասը կորցնելով՝ նաև աշխատանքային տեղերն ենք կորցնում, անհատները լքում են իրենց հայրենիքը, տեղափոխվում են Երևան, հետո՝ գուցե արտասահման, այն դեպքում, որ կարող էին ապրել այնտեղ։ Նույն Կապանում եղել է և՛ թեթև, և ՛սննդի արդյունաբերություն»,- ասաց Սարգսյանը։

Սակայն դրան զուգահեռ Սյունիքում կան մի շարք ձեռնարկություններ, որոնք, ըստ Սարգսյանի, զարգանալու և ընդլայնվելու ներուժ ունեն․ այդ ձեռնարկություններից են՝ «Սյունիք Ֆուդ» ընկերությունը, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, և «Մարիլա» ընկերությունը, որը զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ։

Նախագահը կարևորեց այդ ընկերությունների զարգացմանն աջակցելը և պատրաստակամություն հայտնեց օգնելու այդ ընկերություններին՝ արտաքին շուկա դուրս գալու համար։

Սարգսյանին շատ էր տպավորել Քարահունջ համայնքում կազմակերպված ամենամյա թթի փառատոնը։ Նախագահի համար զարմանալի էր, թե ինչքան շատ մարդ էր մասնակցում այդ միջոցառմանը, և՝ այդ մարդկանց ուրախությունն ու միասնությունը։

«Հետաքրքրիր էր՝ ընդամենը մի հատապտուղ, բայց դրա մեջ կա ոչ միայն նրա վերամշակումից ստացված ոգելից խմիչքը, այլ նաև ինչ-որ իմաստ, փիլիսոփայություն։ Թթի մեջ կա նաև մի ընդհանուր համայնքի պատմություն և մարդիկ, ովքեր հպարտ են,  որ իրենց անունը Քարահունջ է։ Իսկապես շատ տպավորիչ էր, այն ուրախությունը, որ կար այդ տոնի առիթով, և մարդկանց թիվը, որ եկել էին ոչ միայն շրջակա գյուղերից և քաղաքներից, այլ նաև Երևանից»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը հորդորում է Սյունիքի բնակիչներին միայն թթի փառատոնով չբավարարվել, որովհետև մարզը ոչ միայն թթով է հարուստ, այլ նաև մրգերով, ծաղիկներով և այլն։

Պատմելով Գորիս իր այցի տպավորություններից՝ նախագահն ասաց, որ այդ քաղաքում զգաց հանգստություն և միասնություն՝ սկսած Ակսել Բակունցի տուն-թանգարանից, վերջացրած քաղաքի բոլոր թաղամասերից։

«Երեք տարբեր տեղ՝ Մեղրի, Կապան, Գորիս, կարծես թե նույն ժողովուրդն են, բայց երեք քաղաքի բնակիչները շատ տարբեր են իրարից և գեղեցիկ»,- ընդգծեց Սարգսյանը։

Եզրափակելով իր խոսքը՝ նախագահը նշեց, որ պետք է օգնել, որպեսզի Մեղրիում ազատ տնտեսական գոտին հնարավորինս շուտ բացվի, որն իր հերթին կխթանի առևտրի և արտադրական հնարավորությունների զարգացումը։

«Վստահ եմ, որ տեղական իշխանությունները և Կառավարությունը կլուծեն առկա հարցերը։ Որոշ դեպքերում ինքս կարող եմ օգնել մարդկանց կամ լուծել փոքրիկ խնդիրներ»,- եզրափակեց Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ: Արմեն Սարգսյանի առաջին կանգառը հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրու ազատ տնտեսական գոտին էր: Նա շրջայց էր կատարել գոտու տարածքով և ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ազատ տնտեսական գոտի այցից հետո նախագահ Սարգսյանը այցելելէր մարտական դիրք, այնուհետև՝ Մեղրիի տարածարջանային բժշկական կենտրոն:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արսենալը» չհաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԼոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներինՉեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ ՂազարյանՈ՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն ՍուրենյանցՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱՄՆ-ում ռեկորդային թվով ներգաղթյալներ են ձերբակալվելՀայաստանը Բեռլինի միջազգային համաժողովում ներկայացրեց գյուղատնտեսության վերաբերյալ իր տեսլականըՀրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքովԹրամփը հայտարարել է՝ Վենեսուելան շատ է փոխվել ԱՄՆ կառավարման ներքոՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցըՍիրիական բանակը դադարեցրել է Հալեպում իր գործողություններըՀայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը Ֆրանսիան իրատեսկան հնարավորություն ունի՝ դուրս գալու ՆԱՏՕ-ից. Berliner ZeitungՀայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաներըՍյունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտիՎենեսուելայի ՊՆ Լոպեսը հրապարակել է Մադուրոյի առևանգման հետևանքով զոհվածների թիվըԱրդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ. Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՍպիտակ տունը Գազայի հատվածում միջազգային ուժերի ղեկավար է նշանակելԱշոցքի, Անիի, Թալինի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումՀայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. ՀԺՄ-ն ցավակցում էԱՄՆ-ում ավիաընկերություններին զգուշացրել են Լատինական Ամերիկայի վրայով թռիչքների ռիսկերի մասին«Ինտեր»-ը հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղինԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Ջերմուկում վիճաբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներՔարնին Թրամփի` Գրենլանդիայի ծրագրերի ֆոնին, աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին«Լավագույները հեռանում են». Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը՝ Զառա Արամյանի մшհից հետո Նորվեգիայում քննադատել են ԵՄ առաջնորդներին՝ Ռուսաստանի հետ բանակցություններին ոչ կառուցողական մոտեցման համարՄեծ Բրիտանիան բացառել է Գրենլանդիայից հետո ԱՄՆ-ի կողմից թագավորության վրա հարձակումըԱրևմտյան Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. ՕրբանՍուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հիմնովին նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին (տեսանյութ)Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցումՈւկրաինային փոխհատուցման մասին խոսակցությունները մանկական հեքիաթներ են. Օրբան«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսելՃանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ. հայտարարությունԹրամփը բացատրել է՝ ինչու է աջակցում Ռոդրիգեսին, այլ ոչ թե ՄաչադոյինԷջմիածնում վնասել են «Արարատ Այվազյանի» անվան գրադարանի ցուցանակը և մուտքի փայտյա դուռըԱՄՆ-ը մեղադրում է Եվրոպային՝ Գրենլանդիայի շուրջ վեճին չափազանց սուր արձագանքելու համարԱմեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյսբուքյան վերջին գրառումըՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվելՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Սլավիկ Պողոսյանի դինԿտեսնենք, երբ ժամանակը գա, այ հաստլիկ տականք․ Ծառուկյանը կոշտ է պատասխանել ՓիմբլեթինՇտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել ՔԿՀ-ում տեսակցել Վարդան Ղուկասյանին. պաշտպանը դիմել է ՄԻՊ-ինՄահացել է Զառա ԱրամյանըՀրապարակվել է Թրամփի և Մակրոնի ոչ պաշտոնական զրույցը՝ Զելենսկու հրադադարի համաձայնության մասին Բրիջիթ Մակրոնը դիջեյ է դարձել Դիսնեյլենդում. Բաքվում պահվող գերիների դատավարություններից 1 տարի անց (տեսանյութ)52-ամյա տղամարդը, ոչ սթափ վիճակում, «Viva»-ի սպասարկման սրահում հնչեցրել է հայհոյանքներ Նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մենք ակնկալում ենք նոր արձագանքներ. Մաթեւոսյան (տեսանյութ)Ուկրաինան «անընդունելի պայմաններ» է առաջադրում Ուկրաինայում գտնվող կուրսկցիների վերադարձի համար2018 թ. համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը ՀՀ-ում 12 անգամ մեծացել է․ ՓաշինյանՌուսական ուժերը դրոններով պայթեցրել են Ուկրաինայի խորքային թիկունքում ականապատված կամուրջ
Ամենադիտված