«Արսենալը» չհաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին» Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն Սուրենյանց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ԱՄՆ-ում ռեկորդային թվով ներգաղթյալներ են ձերբակալվել Հայաստանը Բեռլինի միջազգային համաժողովում ներկայացրեց գյուղատնտեսության վերաբերյալ իր տեսլականը Հրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաները 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջընթացի ապահովման գործում ոգևորիչ է համարում Սինգապուրի փորձը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տիկին Յակոբը, ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր, նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի նախագահն ընդգծել է, որ դրա արդյունքում է նաև Սինգապուրի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայկական փողոցի առկայությունը: «Ձեր այցն ունի մեծ նշանակություն մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական կապերը զարգացնելու գործում»,- ասել է Խալիմա Յակոբը` ավելացնելով, որ Սինգապուրը պատրաստ է սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Սինգապուրի հետ համագործակցության խորացումը և հավելել, որ երկու երկրներին միմյանց են կապում ժողովուրդների ջերմ հարաբերությունները: Որպես օրինակ վարչապետը նշել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը հայտնաբերած Աշխեն Հովակիմյանին: «Երեկ հայկական եկեղեցու բակում բացվեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանը, որը երկու ժողովուրդներին կապող ևս մեկ փաստ է: Մենք ջերմությամբ ենք հիշում նաև Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ»,- ասել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարական պատվիրակության այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը:

ՀՀ վարչապետը և Սինգապուրի նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին և ընդգծել, որ կառավարության նպատակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ տնտեսությունը դարձնել տեխնոլոգիական: Մեր երկրի առաջընթացի ապահովման գործում վարչապետը ոգևորիչ է համարել Սինգապուրի փորձը և կարևորել երկկողմ համագործակցության ակտիվացումը: 

«Ունենք գործակցության մեծ ներուժ, որն անհրաժեշտ է համատեղ ջանքերով լիարժեք իրացնել»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում ստեղծված է ազատ և թափանցիկ բիզնես միջավայր, ֆինանսական և բանկային համակարգը կայուն է:

Սինգապուրի նախագահն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների կառավարությունների ջանքերին, որոնք միտված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ու անդրադարձել տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներին:

 

  

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արսենալը» չհաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԼոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներինՉեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ ՂազարյանՈ՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն ՍուրենյանցՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱՄՆ-ում ռեկորդային թվով ներգաղթյալներ են ձերբակալվելՀայաստանը Բեռլինի միջազգային համաժողովում ներկայացրեց գյուղատնտեսության վերաբերյալ իր տեսլականըՀրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքովԹրամփը հայտարարել է՝ Վենեսուելան շատ է փոխվել ԱՄՆ կառավարման ներքոՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցըՍիրիական բանակը դադարեցրել է Հալեպում իր գործողություններըՀայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը Ֆրանսիան իրատեսկան հնարավորություն ունի՝ դուրս գալու ՆԱՏՕ-ից. Berliner ZeitungՀայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաներըՍյունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտիՎենեսուելայի ՊՆ Լոպեսը հրապարակել է Մադուրոյի առևանգման հետևանքով զոհվածների թիվըԱրդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ. Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՍպիտակ տունը Գազայի հատվածում միջազգային ուժերի ղեկավար է նշանակելԱշոցքի, Անիի, Թալինի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումՀայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. ՀԺՄ-ն ցավակցում էԱՄՆ-ում ավիաընկերություններին զգուշացրել են Լատինական Ամերիկայի վրայով թռիչքների ռիսկերի մասին«Ինտեր»-ը հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղինԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Ջերմուկում վիճաբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներՔարնին Թրամփի` Գրենլանդիայի ծրագրերի ֆոնին, աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին«Լավագույները հեռանում են». Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը՝ Զառա Արամյանի մшհից հետո Նորվեգիայում քննադատել են ԵՄ առաջնորդներին՝ Ռուսաստանի հետ բանակցություններին ոչ կառուցողական մոտեցման համարՄեծ Բրիտանիան բացառել է Գրենլանդիայից հետո ԱՄՆ-ի կողմից թագավորության վրա հարձակումըԱրևմտյան Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. ՕրբանՍուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հիմնովին նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին (տեսանյութ)Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցումՈւկրաինային փոխհատուցման մասին խոսակցությունները մանկական հեքիաթներ են. Օրբան«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսելՃանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ. հայտարարությունԹրամփը բացատրել է՝ ինչու է աջակցում Ռոդրիգեսին, այլ ոչ թե ՄաչադոյինԷջմիածնում վնասել են «Արարատ Այվազյանի» անվան գրադարանի ցուցանակը և մուտքի փայտյա դուռըԱՄՆ-ը մեղադրում է Եվրոպային՝ Գրենլանդիայի շուրջ վեճին չափազանց սուր արձագանքելու համարԱմեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյսբուքյան վերջին գրառումըՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվելՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Սլավիկ Պողոսյանի դինԿտեսնենք, երբ ժամանակը գա, այ հաստլիկ տականք․ Ծառուկյանը կոշտ է պատասխանել ՓիմբլեթինՇտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել ՔԿՀ-ում տեսակցել Վարդան Ղուկասյանին. պաշտպանը դիմել է ՄԻՊ-ինՄահացել է Զառա ԱրամյանըՀրապարակվել է Թրամփի և Մակրոնի ոչ պաշտոնական զրույցը՝ Զելենսկու հրադադարի համաձայնության մասին Բրիջիթ Մակրոնը դիջեյ է դարձել Դիսնեյլենդում. Բաքվում պահվող գերիների դատավարություններից 1 տարի անց (տեսանյութ)52-ամյա տղամարդը, ոչ սթափ վիճակում, «Viva»-ի սպասարկման սրահում հնչեցրել է հայհոյանքներ Նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մենք ակնկալում ենք նոր արձագանքներ. Մաթեւոսյան (տեսանյութ)Ուկրաինան «անընդունելի պայմաններ» է առաջադրում Ուկրաինայում գտնվող կուրսկցիների վերադարձի համար2018 թ. համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը ՀՀ-ում 12 անգամ մեծացել է․ ՓաշինյանՌուսական ուժերը դրոններով պայթեցրել են Ուկրաինայի խորքային թիկունքում ականապատված կամուրջ
Ամենադիտված