Մեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից». Տավրոս Սափեյան Նասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 3-ի դրությամբ Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը. Սամվել դպիր Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ Ընդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը. Սուրեն Սուրենյանց Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան Շաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 3-9-ը Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների վտանգավոր ախտանիշների մասին Բժիշկը զգուշացրել է հայտնի խողովակաձև գլանափաթեթների վտանգների մասին 

Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար. Փաշինյան

Քաղաքական

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր-սեղան ձևաչափի շրջանակում հանդիպում-քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: 

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորել է Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար: Նա նշել է, որ սինգապուրցի գործարարները  հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին պայմանագիրը ևս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, և Հայաստանը կարևոր հարթակ  կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամում և քննարկել տնտեսական կապերի զարգացման հարցեր: «Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով եմ` այս այցից հետո դրանք էլ ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաև տնտեսական համագործակցությունը: Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում, և մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ», - նշել է ՀՀ վարչապետը:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին` խոսելով հարկային և մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որևէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի և խաղաղ բնույթով: Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները` նշելով, որ դրանք շարունակական աճ են արձանագրում և անդրադարձել այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում` էկո-, գաստրոտուրիզմ, սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ և այլն: «Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության հնարավորությունները, իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը և փոխգործակցության համար հեռանկարային ուղղությունները:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը` մանրամասն տեղեկատվություն ներդրումային հնարավորությունների մասին ներկայացնելու համար և նշել, որ հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան և ծանոթանալ այդ հնարավորություններին: Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան և Սինգապուր` տեղում ներդրումային և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը և հրավիրել Սինգապուրի ՏՏ ոլորտի ձեռնարկություններին` մասնակցելու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարևոր միջոցառմանը: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ տեղեկատվությունը և հրավերը կփոխանցի Սինգապուրի համապատասխան ասոցիացիայի ղեկավարությանը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից». Տավրոս ՍափեյանՄարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Սեուտայում 11 մարդու մահվան մասինՆասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է ԱդրբեջանումՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 3-ի դրությամբՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը. Սամվել դպիրԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներԸնդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը. Սուրեն ՍուրենյանցԽստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել ԻոաննիսյանՇաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 3-9-ը Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների վտանգավոր ախտանիշների մասին Բժիշկը զգուշացրել է հայտնի խողովակաձև գլանափաթեթների վտանգների մասին Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 3-ին և 4-ին Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից» վերականգնելու Վրաստանի պատրաստակամության մասին Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ 2 ուղղաթիռ է բախվել Խոշոր վթար Կոտայքի մարզում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն կողաշրջվել է, կան վիրավորներ Մեծ Բրիտանիան հայտնել է իր ափերի մոտ ռուսական ռազմածովային ակտիվության կտրուկ աճի մասին. ExpressAxios․ Թրամփի «եզրափակիչ ակտը» սկսվում է — նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո պատրաստվում է ազդեցության համար պայքարին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին հնարավոր մասնակցության հետևանքների մասին Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն ՌԴ ՊՆ․ Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ Իրանը հայտարարել է նավթաքիմիական ոլորտի համար ներմուծվող ավելի քան 2 հազար դետալների տեղական փոխարինման մասին Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվինԿենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն ԱյվազյանԼիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ)
Ամենադիտված