ԱԻԿ-ի մարզիչը մրցակցային խաղ է ակնկալում «Արարատ-Արմենիա»-ից
Սպորտ
Շվեդական ԱԻԿ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռիկարդ Նորլինգի կարծիքով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի Երևանի «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղը մրցակցային է լինելու:
««Արարատ-Արմենիա»-ին մեծ հարգանքով են վերաբերվում: Գիտենք, որ ակումբում մեծ աշխատանք է տանում Վարդան Մինասյանը: «Արարատ-Արմենիա»-ն լավ ֆուտբոլիստներ ունի: Մեզ երկու մրցակցային խաղեր են սպասվում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման մասին ասաց մասնագետը:
Նորլինգը գոհունակություն հայտնեց նաև Ակադեմիայի մարզադաշտի խոտատածածկից:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հուլիսի 9-ին ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ն կընդունի ԱԻԿ-ին: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)