Խարդախության համար հետախուզվող 39-ամյա կինը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
Հասարակություն
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին, ժամը 13.30-ին, Բագրատաշենի մաքսային անցակետում ոստիկանության Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Անահիտ Ք.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարտի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)