Դատարանն անվավեր է ճանաչել Լիլիթ Մակունցի հրամանը՝ թատրոնի տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ
Քաղաքական
Դատարանն անվավեր է ճանաչել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է փաստաբան Աշխեն Դաշյանից:
Նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Գոռ Թորոսյանը:
«Հրամանի հիմքով նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ, այդ թվում քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը»,-նշում է փաստաբանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան