Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է «Ռուսթավի 2»-ի լրագրողի արարքը
Քաղաքական
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինան չպետք է կրկնի վրացի լրագրողների մեթոդները:
Երկար տարիներ նրանք (Ռուսթավի 2- խմբ.) վիրավորում էին ինձ ամեն կերպ: Դա նրանց մեթոդն է: Ինձ թվում է, որ մենք չպետք է հետևենք նրանց մեթոդին,- ասել է Սաակաշվիլին ուկրաինական ZIK հեռուստաընկերության եթերում:
Սաակաշվիլին լրագրողի հայհոյանքների հետ կապված հայտարարել է, որ դեմ է հիստերիային և վիրավորանքներին: Նրա կարծիքով` վրացի լրագրողները իրենց ոչ տեղին են պահել:
Հիշեցնենք, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Պոստսկրիպտում» ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան երեկ եթերով հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Միջադեպի վերաբերյալ երկուշաբթի օրը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծիք էր հայտնել, թե Միխայիլ Սաակաշվիլին բոլոր ճանապարհներով կձգտի իշխանության հասնել, իսկ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը նրա քաղաքականության գործիքն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)