«Փաստ». ՌԴ դեսպանի հետ հանդիպումը թեժ է անցել
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շրջանում դարձել է հանրային քննարկումների, որոշ դեպքերում նաեւ՝ սուր քննադատության թիրախ, քանի որ հանդիպել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Իշխանություններն իրենց հերթին հետաքրքիր տակտիկա են ընտրել դեսպանի հետ համագործակցության համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, անցած շաբաթվա սկզբին դեսպանը հանդիպում է ունեցել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ըստ մեր աղբյուրների, հանդիպումը եղել է փակ ձեւաչափով: ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեսպանի՝ վերոնշյալ հանդիպումների վերաբերյալ բավականին բացասական դիրքորոշում են ունեցել, իսկ հանդիպումն, ըստ մեր տեղեկությունների, անցել է բավականին թեժ մթնոլորտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)