«Ալաշկերտ»-ի խնդիրը Եվրոպայի լիգայի առաջին փուլը հաղթահարելն է. Աբրահամ Խաշմանյան
Սպորտ
Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով իր թիմը յուրաքանչյուր խաղի մոտենում է պատվախնդրորեն:
««Ալաշկերտ»-ի առաջ դրված է մեկ նպատակ՝ անել առավելագույնը: Խնդիրը մեկն է՝ հաղթահարել Եվրոպայի լիգայի առաջին փուլը: Ունենք մի շարք բարդություններ նորեկների հետ, բայց նրանք չեն խաղա առաջիկա հանդիպմանը: Նրանք կարող են ուժեղացել թիմը, բայց դա ժամանակի հարց է»,-նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց նա:
Խաշմանյանը փաստեց, որ իր թիմը ավանդույթներ ունեցող թիմ է և ամեն խաղի մոտենում է պատվախնդրորեն: «Մենք երեք դիրքերում՝ հարձակում, կիսապաշտպանություն և պաշտպանություն, խնդիրներ և համալրման կարիք ունենք»,-շեշտեց նա:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը կհյուրընկալի մակեդոնական «Մակեդոնիա»-ին: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի 19:00-ին: Խաղը կընդունի Ավանի ակադեմիայի մարզադաշտը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)