Մենք ունենք վիճակ, որտեղ իշխանությունը պատկանում է մեկ հոգու, որը հեռու է այսօրվա իրականությունից․ Վիկտոր Սողոմոնյան
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի գործն ունի այնքան կյանք, որքան այս իշխանությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Այս կեղծիքն առաջացել է նրանից, որ տերպետրոսյանական խումբը չկարողացավ հաղթանակ տանել նախագահական ընտրություններում։ ՀՔԾ հաղորդագրությունները կարդալիս հասկացա, որ կրկնում են Տեր֊Պետրոսյանի ելույթների տեքստը, կամ այնքան էին ոգեշնչվել դրանից, որ բառերը շարադրել էին նույն ոգով։ Իշխանությունը պետք է հասկանա, որ ՀՀ իրավահամակարգը հարվածներ է ստանում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ սա Քոչարյանի երրորդ ապօրինի կալանավորման դեպքն է։ Անդրադառնալով Քոչարյանի վերջին հարցազրույցում արված կոնսենսուս մինուս մեկ արտահայտությանը՝ Սողոմոնյանն ասաց. «Մենք ունենք վիճակ, որտեղ իշխանությունը պատկանում է մեկ հոգու, որը հեռու է այսօրվա իրականությունից։ Դասական պոպուլիզմի օրինակ է, որի բուժման ձևը կոնսենսուս մինուս մեկն է։ Նա չի տիրապետում իրավիճակին, և նրա խոստումների կոնտեքստը և այսօր տեղի ունեցողը իրար հետ կապ չունեն»,֊ նշեց նա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)