Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Շիրակի պետական համալսարանում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործն ուղարկվել է ՀՔԾ

Իրավունք

2018թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսարան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նշված ԲՈԻՀ-ի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափով գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու բազմաթիվ դեպքերի, դրվագների վերաբերյալ։

Դրանց հիման վրա հարուցվել է  8 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի տարբեր մասերի և կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մի քանի քրեական գործեր հարուցվել են նախաքննությամբ ձեռք բերված նոր փաստական հանգամանքների հիման վրա: Ելնելով նշված դեպքերով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու անհրաժեշտությունից՝ բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ձեռքբերված ապացույցների համակցությամբ ԲՈՒՀ-ի պրոռեկտորին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմածավալ քննչական գործողություններ, կայացվել դատավարական որոշումներ: Նշանակվել են մի քանի համալիր փորձաքննություններ: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու ցուցումներ: ԲՈՒՀ-ից առգրավել են 2016-2018 թվականների ընթացքում ԲՈՒՀ-ում կազմակերպված գնումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

Զննվել են 2009-2013թ.թ ուստարիների ընթացքում Շիրակի պետական համալսարանում սովորած ուսանողների վարձավճարների վերաբերյալ երեք տասնյակից ավելի մատյանները, 2010-2018թթ. անվճար համակարգում սովորած ուսանողների, 2010-2018թթ. ընթացքում վարձավճարների պարտքեր ունեցող ուսանողների ցուցակները:

2019թ. ապրիլի 1-ից համալսարանում նշանակվել էր ստուգում, որն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների խմբի կողմից:

Ստուգման արդյունքներին վերաբերող ակտով, ինչպես նաև նախաքննության ընթացքւոմ իրականացված քննչական, դատավարական այլ գործողություններով պարզվել են մի շարք իրավախախտումներ և առերևույթ հանցագործության դրսևորումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2010-2011թթ. և 2011-2012թթ. ուսումնական տարիներին հավաքագրված և ԲՈՒՀ-ի հաշվին մուտքագրված ուսումնական վճարների միջև առկա է մոտ 372մլն դրամի տարբերություն:

Բացի այդ՝ ՇՊՀ-ի ռեկտորատի 21.04.2016թ. որոշմամբ Արցախում ավերված տարածքների վերականգնման կարիքների համար իրականացված դրամահավաքի արդյունքում հավաքագրված 1,1 մլն դրամը չի արտացոլվել ՇՊՀ-ի ֆինանսական հաշվետվություններում, իսկ հավաքագրված գումարը չի ուղղվել նախատեսված նպատակների իրականացմանը։

Պարզվել է նաև, որ չնայած 2012-2016թթ. ՇՊՀ-ի կողմից դիպլոմների և դրանց հավելվածների տպագրության աշխատանքները կազմակերպելու համար յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամ է հավաքագրվել,  սակայն ՇՊՀ-ի հաշվապահական հաշվառման հաշիվներում դրանց մասին համապատասխան գրանցում կատարելու կամ դրանց ծախսման վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ:

Պարզվել են 2013-2016թթ. ԲՈՒՀ-ի կողմից շահագործվող ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի ավելի ծախսագրումներ, գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի պահանջների խախտմամբ, առանց համապատասխան անհատական իրավական ակտերի առկայության ՀՀ տարբեր մարզերում ԲՈՒՀ-ին պատկանող ավտոմեքենաներով մոտ 10,7 մլն դրամի չափով վառելիքի ծախսմամբ վազքեր կատարելու փաստեր:

Պարզվել է, որ առանձին դեպքերում գործուղման մեկնած աշխատողներին գործուղման գումարները ԲՈՒՀ-ի միջոցներից փոխհատուցվել են այն դեպքում, երբ հրավիրող կողմն արդեն փոխհատուցել էր դրանք:

2010-2011թթ. և 2011-2012թթ. ուսանողների նկատմամբ կիրառված զեղչերի, դրանց չափերի միջև թվով 574 դեպքով առկա են ուսման վարձավճարների զեղչերի կիրառման անհամապատասխանություններ։

Նկատի ունենալով, որ ստուգման արդյունքներով, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք են բերվեն փաստական տվյալներ՝ ԲՈՒՀ-ում արձանագրված հանցագործության դեպքերին տվյալ ժամանակաշրջանում պաշտոնավարած ՇՊՀ նախկին ռեկտորի հնարավոր առնչության մասին, ինչպես նաև հաշվի առնելով գործի ծավալը, ապացուցման առարկա հանդիսացող չարաշահումների բնույթը, այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակը, ինչպես նաեւ քրեական գործերով բազմակողմանի, լրիվ եւ օբյելտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործը պահանջվել և ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու հանձնարարությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված