Պատրաստ ենք մեր երկխոսությունը եկեղեցու հետ շարունակել․ Բադասյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Քաղաքական
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառուցողական է համարում Հայ առաքելական եկեղեցու հետ երկխոսությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ:
«Կան առողջ ուժեր, որոնք անկեղծորեն անհանգստացած են տերմինների մեկնաբանության հետ կապված: Դրանց թվում է եկեղեցին, որի հետ մենք սկսել ենք երկխոսություն: Առաջին երկխոսության արդյունքները բավականին կառուցողական էին, սակայն, բնականաբար դեռ չենք հասցրել բոլոր կետերով միասին վերջնական դիրքորոշում ձևավորել: Այդ առումով մենք պատրաստակամ ենք մեր երկխոսությունը եկեղեցու հետ շարունակել, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան»,- ասաց Բադասյանը:
Հուլիսի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)