Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք 

«Հրապարակ». Ջանում է տեսչական մարմնի ղեկավար դարձնել «պետական համակարգում տեղ չունեցող» կադրի

Իրան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նշանակման շուրջ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Մենք արդեն գրել ենք, որ օգոստոսի 29-ին նշանակված է տեսչական խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կընտրվի տեսչական մարմնի ղեկավար։ Թեև տեսչական մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կողմից, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով և հյուսած խարդավանքների արդյունքում մոտ մեկ ամիս առաջ այդ պաշտոնից ազատվեց Էդգար Խուրշուդյանը, ով համարձակվել էր ունենալ սեփական դիրքորոշում առողջապահության ոլորտի որոշ խնդիրների մասով և երբեմն չհամաձայնել Թորոսյանի ասածին ու արածին: Դեռ ավելին․ համարձակվել էր հայտարարել, որ առողջապահության նախարարի գործողությունների և ընդունած հրամանների հետ կապված՝ առերևույթ հանցակազմի նշաններ պարունակող որոշակի նյութեր ունի ձեռքի տակ, որոնք պատրաստվում է ուղարկել ԱԱԾ: Սակայն նա Արսեն Թորոսյանի լոբբինգի արդյունքում պաշտոնանկ արվեց՝ վարչապետը նախընտրեց անցնել նախարարի կողմը և պաշտոնանկ արեց տեսչական մարմնի ղեկավարին:

Եվ ահա՝ օգոստոսի 29-ին նշանակված տեսչական մարմնի խորհրդի նիստում, որը պետք է ընտրի նոր ղեկավար, առաջադրված է 5 թեկնածու։ Նրանցից մեկին՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանին, առաջադրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակը, որը փաստացի ներկայացնում է վարչապետի դիրքորոշումն այդ խորհրդում: Թվում է, թե վարչապետի աշխատակազմի թեկնածուի առաջադրումից հետո որևէ պետական պաշտոնյա չպետք է սեփական թեկնածուին մղեր առաջ՝ փաստացի հակառակվելով կառավարության ղեկավարին, բայց արի ու տես, որ Արսեն Թորոսյանը պաշտոնապես առաջադրել է մեկ այլ թեկնածու՝ հարկայինի նախկին աշխատակից Արայիկ Եղոյանին, մեկ ուրիշ թեկնածուի էլ, ասում են, համոզել է ինքնառաջադրվել՝ որպես պահեստային տարբերակ, որ եթե չկարողանա անցկացնել Եղոյանին, ապա գոնե երկրորդ տարբերակն անցնի:

ՊԵԿ մեր աղբյուրները հայտնեցին, որ Արսեն Թորոսյանի հովանավորյալին այս տարվա փետրվարին Դավիթ Անանյանը հեռացրել է աշխատանքից: Ասում են՝ նրա մասին Անանյանն արտահայտվել է նաև կառավարությունում՝ պնդելով, որ նման կադրերը պետական համակարգում տեղ չունեն: Մանավանդ որ Եղոյանն առնչություն չի ունեցել առողջապահության ոլորտի հետ, մասնագիտությամբ տնտեսագետ է և պատկերացում չունի այն ոլորտներից, որոնցում վերահսկողություն է իրականացնում առողջապահական տեսչական մարմինը: Իսկ թե ինչու է Արսեն Թորոսյանը որոշել իրեն շրջապատել հարկայինի նախկին օպերներով, միայն ինքը կիմանա»:

Մի բան պարզ է․ տեսչական մարմինը չպետք է դառնա որևէ մեկի անձնական գործիքը՝ այս կամ այն հիվանդանոցի կամ տնտեսվարողի «հախից գալու» համար, հատկապես նրանց, ովքեր կհանդգնեն հակառակվել նախարարի կամքին: Իսկ որ նախարարի քմահաճույքները տիրապետող են դառնում առողջապահության համակարգում, նկատելի է անգամ անզեն աչքով: Դրա մասին օրերս բարձրաձայնեց նաև առողջապահության ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը՝ հրաժարական տալով ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանի և նախարարի խորհրդականի պաշտոնից, իր անհամաձայնությունը հայտնելով նախարարի վարած անհեռատես քաղաքականության շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին
Ամենադիտված