Կոնգրեսական Փալոունի բարեկամությունը Արցախի և հայ ժողովրդի հետ խորը արմատներ ունի. Աշոտ Ղուլյան
Բլոգոսֆերա
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինձ համար պատիվ էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հերթական անգամ ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկարատև համանախագահ, Արցախի բարեկամ Ֆրենկ Փալոունին:
Կոնգրեսական Փալոունի բարեկամությունը Արցախի և հայ ժողովրդի հետ խորը արմատներ ունի, նա ամերիկյան քաղաքական դաշտի այն ներկայացուցիչներից է, ով լավագույնս տիրապետում է Արցախի ազատության համար հայ ժողովրդի պայքարի էությանը և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայկական կարևորության հարցերը:
Նա ազատության այն ջատագովներից է, ով դեռևս 1990-ականներից կանգնած է մեր կողքին և պաշտպանում է ազատ ինքնորոշվելու մեր ժողովրդի անքակտելի իրավունքը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն