Լռեք ու հավերժ լռեք, հարգելի´ տղամարդիկ. Անի Սամսոնյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա անթույլատրելի է:
Որքան կարելի է վիրավորել կին քաղաքական գործիչներին: Եթե նրանց բերված փաստարկներին բովանդակային հակափաստարկ չունեք, ուրեմն լռեք ու հավերժ լռեք հարգելի´ տղամարդիկ: Կամ, եթե կարող եք`հրապարակային ներողություն խնդրեք, ինչպես որ հրապարակային փորձ եք անում դիպչել անձնական ու բարոյական արժանապատվությանը»:
Հիշեցնենք, որ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե մարտի մեկի գործը իրավական առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն