Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Փաշինյանի և Պուտինի «փայլուն զրույցի» հակառակ կողմը․ քաղաքագետ

Բլոգոսֆերա

Զրույցի «փայլունության» մասին կարելի է դատել դրա արդյունքներից, սակայն ըստ տեղեկությունների՝ Մոսկվան շեշտակի բարձրացնելու է Հայաստան մատակարարվող գազի գինը, մեծ խնդիրներ կան Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված, վարորդական իրավունքների հարցը լուծում դեռ չի ստանում, իսկ Վերին Լարսում դեպի Հայաստան ուղևորվող մեքենաների հերթը, ըստ տարբեր տվյալների, հասել է մինչև Պյատիգորսկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի գնահատականին, թե փայուն հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկու հանդիպում, ինչի մասին իր facebook-յան էջում տեղեկացրել էր պարոն Փաշինյանը ու այդ հանդիպումներից մեկը գնահատել էր որպես "փայլուն զրույց"...

Նախ նշեմ, որ իշխանամետների էյֆորիան, որ պարոն Փաշինյանը Հայաստանի այն եզակի ղեկավարներից է, որը ՌԴ նախագահներին չի դիմավորել օդանավակայանում, երևի շատ կարճ տևեց, քանի որ պարոն Փաշինյանն այն հերթական ղեկավարներից էր, ով ճանապարհ էր դնում ՌԴ նախագահին օդանավակայանից... Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին "փայլուն զրույցին", ապա դեռ շատ վաղ է խոսել դրա "փայլունության" մասին, ինչպես դա արեց պարոն Փաշինյանը...

Զրույցի "փայլունության" մասին կարելի է դատել դրա արդյունքներից, երբ դա իր վրա զգա հասարակությունը... Օրինակ՝ եթե ՌԴ-ն նվազեցնի գազի գինը ՀՀ-ի համար, երբ հայաստանյան վարորդական իրավունքների տերերը նույն կարգավիճակն ունենան ՌԴ-ում, ինչ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից տրամադրված վարորդական իրավունքների տերերը, երբ Վերին Լարսում ստեղծված խոչընդոտները վերանան և այլն...

Սակայն, ըստ տարբեր աղբյուրների, ամեն ինչ հակառակն է. ըստ տեղեկությունների Մոսկվան շեշտակի բարձրացնելու է Հայաստան մատակարարվող գազի գինը, մեծ խնդիրներ կան Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված, վարորդական իրավունքների հետ հարցը լուծում դեռ չի ստանում, իսկ Վերին Լարսում դեպի Հայաստան ուղևորվող մեքենաների հերթը, ըստ տարբեր տվյալների, հասել է մինչև Պյատիգորսկ...

Ի դեպ, վերջին շրջանում աղետալի տեմպերի է հասել նաև Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող և ՌԴ քաղաքացիություն ձեռք բերող հայաստանցիների թիվը... Մարդիկ ընտանիքներով են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում Ռուսաստան... Սպասենք ու տեսնենք, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բերված խնդիրներից որևէ մեկը լուծում ստացել է Փաշինյանի և Պուտինի "փայլուն զրույցի" արդյունքում...

Պարոն Փաշինյանի կողմից հոկտեմբերի 1-ի երեկոյան "արտագնա" տեղեկատվության հրապարակումները ցույց են տալիս, որ վերջինս սարսափելի ծանր է տարել Պուտինի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպումը ՌԴ դեսպանատանը... Այդ հանդիպումից հետո պարոն Փաշինյանը, որքան կարելի է կռահել, խախտել է "Պուտինին չդիմավորող և չճանապարհողի" սցենարը և շտապել է "Զվարթնոց" օդանավակայան՝ ՌԴ նախագահի հետ կրկին հանդիպում ունենալու համար և "պաչիկ-պուչիկային" վիդեո հրապարակելով հասարակությանը համոզելու, որ իր և Պուտինի միջև ամեն ինչ հիանալի է՝ ավելի լավ, քան Պուտինի և Քոչարյանի միջև է... Սակայն Փաշինյանի այդ "լիրիկային" կարող են հավատալ հիմնականում իր մոլի երկրպագուները, հայտնի ՊՈԱԿ-ի իրեն սպասարկող կեղծ օգտատերերը և նրա թիմակիցների որոշ մասը... Հասարակության մեծ մասը սպասում է այդ հանդիպման կոնկրետ արդյունքներին, որ իրական գնահատական տա դրանց...

Հ.Գ. Հայաստանի վարչապետը, որն անձնական վրեժխնդրությունից դրդված Քոչարյանին հետ վերադարձրեց քաղաքականություն և դարձրեց հայ-ռուսական հարաբերությունների ակտորներից մեկը, մինչև հիմա չի հասկացել, որ դրանով ավելի է թուլացնում իր դիրքերը հայ-ռուսական բանակցություններում ՝ Քոչարյանից իր ավելի ռուսամետությունն ապացուցելու համար գնալով քայլերի և զիջումների Մոսկվայի հետ հարաբերություններում՝ մտածելով, որ դա կգնահատվի Կրեմլի կողմից... Օրինակ՝ ժամանակին Մոսկվային քծնելու նպատակով պարոն Փաշինյանը Սիրիա ուղարկեց հայ խաղաղապահներին, որի արդյունքում բավական լարվեցին հայ-ամերիկյան հարաբերությունները և դրա հետևանքներից մեկը եղավ սեպտեմբերի վերջին իր ձախողված այցը ԱՄՆ, որտեղ նրան որևէ մակարդակով չընդունեցին ո՛չ Պետքարտուղարությունում, ո՛չ էլ Սպիտակ Տանը...

Մոսկվան օգտվում է Փաշինյանի պետական մտածելակերպի բացակայությունից և, ինչպես ասում են՝ "Ախորժակը բացվում է ուտելիս" կարգախոսին համաձայն, ավելին է պահանջելու Երևանից... Տեսնես հիմա ի՞նչ ռուսամետ քայլի է գնալու Փաշինյանը՝ "չեղարկելու" համար Պուտինի և Բելլա Քոչարյանի թեյախմության արդյունքները...»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է
Ամենադիտված