2007թ-ին Վանաձորի քաղաքապետը 1710 քմ մակերեսով տարածքը 10 մլն 56 հզր դրամով օտարել է ընկերոջը. Լոռու մարզպետ
Բլոգոսֆերա
2007թ.-ին Վանաձորի քաղաքապետը 1710 քմ մակերեսով տարածքը 10 մլն 56 հզր դրամով օտարել է ընկերոջը` «Վիմպերգ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վարդանյանին: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վանաձորցիներին քաջածանոթ <<Էլիտար>> շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների հատման կետում, պարզվում է շատ հետաքրքիր պատմություն ունի: Վանաձորը 17 տարի ղեկավարած հանրապետական Սամվել Դարբինյանի աչքից ինչպես բազմաթիվ տարածքներ ու կառույցներ, այս տարածքը ևս չի վրիպել: 2007թ.-ին Վանաձորի քաղաքապետը միանձնյա, առանց ավագանու որոշման,որոշում է կայացրել և 1710 քմ մակերեսով տարածքը բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով ընդամենը 10 մլն 56 հզր դրամով օտարել է ընկերոջը՝ <<Վիմպերգ>>ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վարդանյանին: Վերջինս <<Լոռի>> ՃՇՇ-ի տնօրեն Արայիկ Վարդանյանի եղբայրն է, ով Դարբինյանների հետ տարիներ շարունակ Վանաձորում <<մենաշնորհել էր>> ասֆալտապատման իրավունքը:
Ու չնայած Ս. Դարբինյանը մշտապես հերքել է իր կապն այս ընկերության հետ, ամեն ինչ չափազանց ակնհայտ ու պարզ է: Էլիտար շենքի հետ կապված Դարբինյանական զարգացումներն այսքանով չեն ավարտվել: Սակայն այդ մասին՝ հաջորդիվ...):
Հ. Գ. Այս տարածքի հետ կապված գործընթացը նույնպես գտնվում է արդեն օրինապահ մարմինների տիրույթում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն