Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի փայլուն մաստեր-կլասը՝ թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի տղամարդը․ Արփինե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Ժամանակն անհրաժեշտ էր իմ ներսում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի ինձ ավելորդ արտահայտություններ թույլ չտամ։

Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է եւ դարձրել տոկուն ցանկացած հարձակումների հանդեպ, ավելին՝ ոչ մի վատ, ստոր, նողկալի բան այլեւս չի զարմացնում, բայց այս դեպքը շատ երկար մտորելու առիթ տվեց։ Ու խնդիրը ոչ այնքան ինձ հասցված վիրավորանքն էր, այլ այն արժեհամակարգը ու մարդկանց այն տեսակը, որը կարող էր նորաձեւ դառնալ Ա. Քոչարյանի հայտարարությունից հետո, քանի որ ցանկացած ժամանակ ծնում եւ բազմացնում է իրեն բնորոշ մարդկանց տեսակը։ Ու հիմա, երկար մտորումների ու տառացիորեն, հազարավոր մարդկանց աջակցությունից հետո, արձագանքս Ա. Քոչարյանին պետք է լինի շնորհակալությունը եւ գնահատանքը։

Մարդկանցից միշտ պետք է սովորել՝ ինչպիսին լինել, առավել հաճախ՝ ինչպիսին չլինել:
• Գնահատում եմ Ա. Քոչարյանի փայլուն մաստեր-կլասը՝ թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի տղամարդը, քաղաքական գործիչը, տղամարդու վերաբերմունքն առ կին կամ քաղաքական գործչի վերաբերմունքն առ քաղաքական ընդդիմախոս, որի բերած փաստարկին բովանդակային պատասխան չունես։

• Շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, բացահայտելու իր տեսակի «տղամարդկանց» որոշակի քանակ եւ իհարկե նրանց սատարող տիկնանց նույնքան քանակ, նաեւ այն տիկնանց երեսպաշտությունը բացահայտելու համար, ովքեր ընդամենը մեկ օր առաջ խոսում էին վիրավորանքի անթույլատրելիությունից, իմ անունից կեղծ սքրիններ էին տարածում ու բանաձեւում, թե ինչ է երեսպաշտությունը, պարկեշտությունը ու էլի վեհ վեհ բաներ, բայց այսօր լուռ էին։

• Շնորհակալ եմ սույն պարոնին, որովհետեւ նրա հայտարարությունը թույլ կտա տարբերակել այն մարդկանց, ում խոսքը արժեք ունի, ումը՝ ոչ։ Երբ «Իմ քայլ»-ը դաշինքից առանձին մարդիկ նամակով ինձ գրում էին, աջակցություն էին հայտնում, իմ պատասխանը հետեւյալն էր ՝ որպես մարդ անկեղծորեն գնահատում եմ ձեր վերաբերմունքը, իսկ ինստիտուցիոնալ առումով պետք է լինի քաղաքական ուժի գնահատական՝ իր ղեկավարի արժեհամակարգին համապատասխան։

Ու գնակատականի ուղին շատ պարզ է՝ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արդեն սկիզբ է դրել գործընթացին, ու բոլոր պատգամավորները, այդ թվում՝ իմքայլականներ առիթ կունենան ՔԱՅԼՈՎ ցույց տալու ինչպես են վերաբերում նմանատիպ հայտարարություններին։
Ի դեպ, որոշ իմ քայլականներին, խորհուրդ եմ տալիս տիեզերական մասշտաբի փարիսեցիություն չանել՝ հայհոյանքի մշակույթի մասին խոսելիս։ Այդ մշակույթի առաջին մունետիկին տանս դիմաց եմ տեսել՝ 2018 թվականի մայիսին ու այդուհետ։ Տեսնում եմ ամեն օր, եթե տեղը չգիտեք՝ ասեք։ Բումերանգի մասին խոսելիս սա հիշեք ու... լռեք։ Այն ՄԻՇՏ անխափան է գործում ու դեռ գործելու է։

• Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Չխնդրելը։ Ասում են՝ կեղծավորությունը բոլոր մեղքերից ամենաաններելին է, երբ ինքնին ապաշխարանքն արդեն կեղծ է։ Ներողություն խնդրելով նա կեղծելու էր ինքն իրեն։

• Գնահատում եմ Ա. Քոչարյանի քայլը, քանզի էլի ավելի ամրապնդեց համոզմունքս երբեք չընկրկել, երբեւէ չլինել ինձ վիրավորողների նման՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին եւ արժեհամակարգին։

• Ու ամենակարեւորը՝ ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, որ ցույց տվեց, որ խավարին միշտ հաջորդում է լույսը։
Երկու օր է բազմահազար մարդիկ (իրական ու ոչ ֆեյք՝ ինչպես ժանրի հերոսն է պնդում, կյանքից սիրված պայծառ մարդիկ, այլ ոչ լուսանցքում գտնվողներ ) իրենց զորակցություն են հայտնել ինձ՝ անասելի մեծ հույս արթնացնելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է արժանապատվությունը, վերհանձնությունը, ովքեր զերծ են երեսպաշտությունից եւ ի զորու են սրտե աջակցել։
Սիրելի ու ուժեղ կանայք, հարգելի ու արժանապատիվ տղամարդիկ, ընկերներ, նախկին ու ներկա գործընկերներ, պարզապես անծանոթ մարդիկ ԱՊՐԵՔ, որ վեր կանգնեցիք ամեն տեսակ «եթե»-ներից, «բայց»-երից քաղաքական ու այլեւայլ նախընտրություններից ու լսելի դարձրիք ձեր ձայնը։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ Առանձնակի ուզում եմ ընդգծել Սասուն Միքայելյանի վերաբերմունքը։

Հ.Գ. Մամ ջան, արեւս կներես ինձ՝ էս ամենի միջով անցնելու համար։ Դու իմ ուժն ես ու հպարտությունը։
Հ.Հ.Գ. Ա. Քոչարյանը այս աշխարհում հորս չի կարող հանդիպել՝ շաաաատ վաղուց։ Վստահ եմ՝ գիտեր սա»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել է
Ամենադիտված